Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70.500 անձ։
👍122👎18
🟨 «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնել։
👍212👎88
🟨 Մենք հիմա ստեղծել ենք հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում, քանի բնակիչ ավելացավ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան
👍153👎4
🟨 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Ադրբեջանն ընդառաջել է ԼՂ ներկայացուցիչների դիմումին և ԼՂ բնակչությանը Հայաստան տարհանելու նպատակով 30 ավտոբուս ուղարկել:
👎399👍29
🟨 Մեր ավտոշարասյունները մարդասիրական օգնության նոր բեռներով արդեն ճանապարհին են։

▫️ Պատրաստ ենք մոբիլիզացնել լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության մարդասիրական ջանքերը և ժողովրդին։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդի
👍218👎6
🟨 Հայաստանի իշխանությունների` Հռոմի ստատուտի վավերացման որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով ՄՔԴ-ի վերջին որոշումը ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ՀՀԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎344👍54
🟧 Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն դակի Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը։

ՌԴ ԱԳՆ / ©️ ТАСС

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎480👍28
Radar Armenia
🟧 Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն դակի Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը։ ՌԴ ԱԳՆ / ©️ ТАСС ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մոսկվան կոմպրոմիսային առաջարկ է ներկայացրել, որը կբավարարեր երկու կողմերին։ Սակայն այն հաշվի չի առնվել և քաղաքական որոշում է կայացվել Հռոմի ստատուտի վավերացման օգտին։

▫️ Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե վավերացումը չի վնասելու ռուս-հայկական հարաբերություններին։

ՌԴ ԱԳՆ / ©️ ТАСС
👎357👍24
🟨 Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:

Լևոն Տեր-Պետրոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍332👎46
🟨 ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը և բաշխել մանդատները։

▫️ Ընտրությունների մասնակից 14 ուժերից որևէ մեկը բողոքարկման պահանջով Վարչական դատարան դիմում չի ներկայացրել։

ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ
👍115👎11
🟨 Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է։ Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի ԱԺ-ն և Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած և ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍416👎24
🟨 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ:

Նիկոլ Փաշինյան
👍431👎36
🟨 ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին միացել է 11 նոր անդամ.

▫️ Ալժիր
▫️ Հայաստան
▫️ Բանգլադեշ
▫️ Բուրկինա Ֆասո
▫️ Էկվադոր
▫️ Ինդոնեզիա
▫️ Հարավային Կորեա
▫️ Նիդերլանդներ
▫️ Պարագվայ
▫️ Իսպանիա
▫️ Ուկրաինա
👍421👎2
🟨 ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով:

▫️Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն տրամադրելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎466👍156
🟨 Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74.400 անձ է մուտք գործել Հայաստան։

▫️Հակարիի կամուրջը հատել է 15.535 տրանսպորտային միջոց։
▫️55.248 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։
▫️17․153 անձ օգտվել է պետության տրամադրված կեցավայրերից։

Նազելի Բաղդասարյան
👍121👎4
🟨 ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

▫️Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել ԼՂ 117 բնակիչ։

ՌԴ ՊՆ
👎223👍8
🟨 Ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 76․407 անձ է ժամանել Հայաստան։

▫️Հակարիի կամուրջը հատել է 15․914 տրանսպորտային միջոց։

Նազելի Բաղդասարյան
👍97👎13
🟨 Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

▫️Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին, որ կայուն խաղաղության ճանապարհն անցնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն անվերապահ աջակցությամբ:

Թուրքիայի ԱԱԾ
👎399👍15
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիթառով նվագել և երգել է բլյուզմեն Մադի Ուոթերսի դասական ստեղծագործությունը Համաշխարհային երաժշտական դիվանագիտության նախաձեռնության ժամանակ։
👎399👍166
🟨 ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին, 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ավտոբուսներով Հայաստան տեղափոխվելու համար։

Արցախի տեղեկատվական շտաբ
👍209👎4
Radar Armenia
🟨 ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին, 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ավտոբուսներով Հայաստան տեղափոխվելու համար։ Արցախի տեղեկատվական շտաբ
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի տրամադրած մեծաքանակ ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան։
👍217