Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Սեպտեմբերի 27-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։

▫️ Շոշից՝ 4 զինծառայողի աճյուն, 1 քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղից, Չարեքտարից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղից` 2։

Արցախի ՆԳՆ
👎152👍9
🟨 Ադրբեջանը խուսափեց միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: Այսօր էլ ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍282👎7
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 28-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +19 +21
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍48👎3
🟨 Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Նազելի Բաղդասարյան
👍105👎18
🟨 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է պաշտոնական Երևանի քայլերից, տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Ռիա Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուր
👎271👍8
🟨 Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

ՀՀ ԱՆ
👍108👎5
🟨 Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

▫️Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել  են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

▫️Ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն որոշ խմբեր տեղափոխել է Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր։
👍169
🟥 Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ը.

▫️ Լուծարել պետական համակարգը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

▫️ԼՂ-ի բնակչությունը հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական ​​որոշում կայացնելու նպատակով։

Արցախի տեղեկատվական շտաբ
👎667👍18
🟨 Բոլորդ գիտեք՝ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Դավիթ Բաբայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍102👎69
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտում պայթյունից տուժած ԼՂ-ի խաղաղ բնակիչների տարհանումը։

▫️ Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 թռիչք, որի ընթացքում ՀՀ է տեղափոխվել 258 մարդ։
👍119
🟨 ՀՀ կառավարության առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները։

Նիկոլ Փաշինյան
👍265👎13
🟨 Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա։

▫️Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎171👍77
🟨 Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66.500 անձ։

▫️ 11.967 անձ հաշվառված է։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
👍79👎5
🟨 🟨 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով.

▫️ ֆինանսական տեռորիզմ,
▫️ ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն,
▫️ ապօրինի բնակություն Ադրբեջանի Հանրապետությունում։
👎362👍35
🟨 Եթե միջազգային խաղացողների կողմից ԼՂ-ում էթնիկ զտումները դատապարտող հայտարարություններին չհետևեն կոնկրետ գործողություններ, դրանք կդիտվեն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում:

Նիկոլ
Փաշինյան
👍277👎22
Radar Armenia
🟨 Եթե միջազգային խաղացողների կողմից ԼՂ-ում էթնիկ զտումները դատապարտող հայտարարություններին չհետևեն կոնկրետ գործողություններ, դրանք կդիտվեն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում: Նիկոլ Փաշինյան
🟨 Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցող իրադարձություններին համաձայնվելու ակտեր:

Նիկոլ
Փաշինյան
👍262👎11
🟨 Երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

▫️Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Արցախի ՆԳՆ
👍351
🟨 2024թ. պետական բյուջեով նախնական 10 մլրդ դրամ է նախատեսվել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման համար։

ՀՀ ֆինանսների նախարար
👍181👎11
🟨 Բավական մեծ թվով մարդիկ կան, որոնք, սեփական մեքենա չունենալու պատճառով, դեռևս գտնվում են Ստեփանակերտում։

▫️Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ։ Այդ անձանց կաջակցենք՝ համապատասխան ավտոբուս տրամադրելով։ Արդեն պայմանավորվածություն կա ռուս խաղաղապահների հետ, որոնք կուղեկցեն ավտոբուսները։

Տիգրան Խաչատրյան
👍142👎1
🟩 Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովվելու նպատակով:
👍158
🟨 Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցիների կողմից կամայական ձերբակալությունները չափազանց անհանգստացնող փաստ է:

▫️Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ատյաններում։

Նիկոլ Փաշինյան
👍239👎18