Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանի հետ:

▫️Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:

ՀՀ ԱԳՆ
👍156👎42
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ղեկավարությունում շատերը ցանկանում են կորցնել ՌԴ-ն և ձեռք բերել նոր ընկերներ։ Անդրկովկասում ՌԴ շահերը պատմականորեն և աշխարհաքաղաքականորեն անհնար է անտեսել։

▫️ՀՀ ղեկավարությունը պետք է հիշի ԱՄՆ-ի վրա հույս դրած երկրների աննախանձելի ճակատագիրը։

ՍԵրգեյ Լավրով
👎627👍51
🟨 Ստեփանակերտի հրապարակում սպասող քաղաքացիների քանակը նվազել է։ Շատերը դուրս են եկել քաղաքից կառավարության հատկացրած ավտոբուսներով։

▫️«Բենզինի հերթեր դեռ կան։ Բայց բենզինի հերթն էլ բավականին կրճատվել է»,- Radar Armenia-ին հայտնեց Մարտունիից Ստեփանակերտ հասած զրուցակիցը։
👍93👎5
🟨 Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, ինչպես նաև 10,985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35,491 անձի հաշվառում։

Նազելի Բաղդասարյան
👍97👎1
🟧 Ընդհանուր թվով՝ տեղափոխվել է 129 աճյուն։

▫️ Ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան։

Նազելի Բաղդասարյան
👎66👍8
🟨 Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական պաշարների մատակարարում`ավելի քան 44 տոննա սննդամթերք և դեղորայք։

▫️ Խաղաղապահների տեղակայման վայրում է գտնվում 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա։

ՌԴ ՊՆ
👎197👍29
🟨 ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը, եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

ՌԴ ԱԳՆ
👎298👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայկ Մարությանը արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի պայմանին՝ հայտարարելով, որ սատարում է Հայաստանում ամբողջական իշխանափոխությանը։
👎771👍148
🟨 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

▫️Քննարկել են ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը, բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍306👎15
🟨 ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳՆ Մելանի Ժոլին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍223👎10
🟧 Միջազգային դիտորդական առաքելության գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը, և ուրախ ենք, որ ադրբեջանական իշխանությունները դրան դրական են վերաբերվում։

▫️ Առաջիկա օրերին մեր գործընկերների և դաշնակիցների հետ կաշխատենք առաքելությանը հստակություն հաղորդելու ուղղությամբ։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
👍285👎5
🟧 Վստահաբար չեմ կարծում, որ նախորդ շաբաթ Ռուսաստանը արդյունավետ դերակատարություն է ունեցել։

▫️ Եղել են ժամանակներ, երբ նրանք աջակցել են բանակցություններին և մենք ողջունել ենք դա։ Բայց հաստատապես ոչ նախորդ շաբաթ։

ԱՄՆ պետդեպի խոսնակ
👍355👎5
Radar Armenia
🟨 Հայկ Մարությանը արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի պայմանին՝ հայտարարելով, որ սատարում է Հայաստանում ամբողջական իշխանափոխությանը։
🟨 Հայկ Մարությանը հրապարակավ ընդունել է մեր դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

▫️Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, «Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին:

«Մայր Հայաստան» դաշինք
👎633👍192
🟧 Սեպտեմբերի 27-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։

▫️ Շոշից՝ 4 զինծառայողի աճյուն, 1 քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղից, Չարեքտարից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղից` 2։

Արցախի ՆԳՆ
👎152👍9
🟨 Ադրբեջանը խուսափեց միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: Այսօր էլ ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍282👎7
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 28-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +19 +21
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍48👎3
🟨 Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Նազելի Բաղդասարյան
👍105👎18
🟨 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է պաշտոնական Երևանի քայլերից, տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Ռիա Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուր
👎271👍8
🟨 Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

ՀՀ ԱՆ
👍108👎5
🟨 Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

▫️Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել  են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

▫️Ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն որոշ խմբեր տեղափոխել է Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր։
👍169
🟥 Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ը.

▫️ Լուծարել պետական համակարգը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

▫️ԼՂ-ի բնակչությունը հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական ​​որոշում կայացնելու նպատակով։

Արցախի տեղեկատվական շտաբ
👎667👍18