Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Արցախի նախագահի աշխատակազմ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎34
🟧 Որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Արցախի տեղեկատվական շտաբ
👎190👍26
🟥 🟥 Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
👍459👎41
🟧 Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍128👎53
🟧 🟥 ԼՂ-ից դուրս կբերվեն ԼՂ հայկական զինված ուժերը, ԼՂ ՊԲ-ն կզինաթափվի։

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎718👍68
Radar Armenia
🟧 Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների հանդիպման քննարկվելու են.

▫️ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը»:

Արցախի տեղեկատվական շտաբ
👎331👍67
🟨 Ռուսական կողմը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ժամկետների հստակեցմանը։  

Դմիտրի Պեսկով
👎437👍19
🟨 🟧 Դե յուրե Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են:

Դմիտրի Պեսկով
👎816👍15
🟧 Պայմանավորվածության պայմաններն են.

▫️Հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում։
▫️Հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
▫️Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված։

Ադրբեջանի ՊՆ
👎774👍37
Radar Armenia pinned «🟧 🟥 ԼՂ-ից դուրս կբերվեն ԼՂ հայկական զինված ուժերը, ԼՂ ՊԲ-ն կզինաթափվի։ Արցախի տեղեկատվական շտաբ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ»
Radar Armenia pinned «🟥 🟥 Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։»
🟧 «Baza» ալիքը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ԼՂ ՊԲ կորուստները կազմում են մոտ 1000 մարդ, իսկ նրանց դեմ կռվել է 60 հազարանոց ադրբեջանական զորամիավորում, որը տվել է 300-500 զոհ։

Պաշտոնապես որևէ կողմ չի հաստատել այս տեղեկությունները, որոնք կարող են չափազանցված լինել։
👎220👍30
🟧 Տեղի ունեցած իրադարձությունները հետևանք են Միացյալ Նահանգների գլխավորությամբ արևմտյան պետությունների անշնորհք և անպատասխանատու միջամտությանը այլ երկրների և ժողովուրդների ներքին գործերին:

ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոստանտին Կոսաչև
👎597👍75
🟨 Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, բնակավայրեր։

▫️Փակել են ճանապարհային կապերը Արցախի որոշ հատվածների միջև:

Արտակ Բեգլարյան
👎266👍17
🟥 ԼՂ շուրջ ստորագրված տեքստին Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։

Նիկոլ Փաշինյան
👍334👎150
🟥 Տեքստում հիշատակվում է «ՀՀ Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ, բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

Նիկոլ Փաշինյան
👍374👎138
🟧 ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

Նիկոլ Փաշինյան
👍375👎136
🟨 Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։

Նիկոլ Փաշինյան
👎208👍173
🟧 Հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը կապահովվի ՌԴ-ի կողմից։

Նիկոլ Փաշինյան
👎370👍179
🟧 Ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկ են արել, ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում իրենց հողի վրա ապրելու իրավունքը պահպանեն, ապրելու արժանապատիվ ու անվտանգ։

Նիկոլ Փաշինյան
👍329👎182