Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են մարտական ​​գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին։

▫️Մահացածների ու վիրավորների թիվը սրընթաց աճում է։

Արտակ Բեգլարյան
👎216👍10
🟥 Մարտունիում ամբողջ գիշեր և նաև այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կրակել՝ թույլ չտալով անգամ տարհանել մարդկանց։
👎263👍7
🟨 Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով:
👎254👍8
🟨 Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:

Արտակ Բեգլարյան
👎131👍32
🟨 Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Արցախի նախագահ
👍158👎9
🟨 Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով ճանապարհվել են դեպի օդանավակայան` ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

▫️Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա:

Ստեփանակերտի քաղաքապետարան
👍108👎19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արցախի Հանրապետության ԱԽ նիստին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները։
👍95👎57
🟧 Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։ Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։

▫️ Հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ։

Հայկ Խանումյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎167👍51
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ստեփանկերտը առավոտյան:
👎96👍2
🟨 Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:

▫️Բուժումը շարունակում է 3 տուժած՝ մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է, երկուսը՝ գտնվում են բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

ՀՀ ԱՆ
👍76👎7
🟨 Ավելի քան 2000 արցախցի են տարհանվել ԼՂ-ի ամենավտանգավոր շրջաններից, որոնց թվում՝ 1000 երեխա։ Նրանք ապահովված են ժամանակավոր կացարաններով ու տաք սննդով։ 

ՌԴ ՊՆ
👍212👎59
🟨 Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին։

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍180👎56
🟨 Առանձին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և ընդգծել, որ կառուցողական և ներառական երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է։

▫️Տեղի բնակչության հումանիտար կարիքները պետք է գերակայեն, և ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի
👍93👎11
🟨 Բնակիչներից մեկը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարտակերտում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, կրակոցների ձայներ կան, բայց հեռվից են լսելի: Ենթադրություններ կան, որ կտարհանեն բնակիչներին։
👍129👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լոս Անջելեսում հայերը ակցիա են իրականացրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց:
👍575👎2
🟨 Ես մեկ անգամ ևս դիմում եմ ներգրավված բոլոր կողմերին և միջազգային հանրությանը՝ վայր դնել զենքերը և ջանք չխնայել խաղաղ լուծման հասնելու համար:

Հռոմի Պապ
👍228👎34
🟧 Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Արցախի նախագահի աշխատակազմ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎34
🟧 Որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Արցախի տեղեկատվական շտաբ
👎190👍26
🟥 🟥 Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
👍459👎41
🟧 Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍128👎53
🟧 🟥 ԼՂ-ից դուրս կբերվեն ԼՂ հայկական զինված ուժերը, ԼՂ ՊԲ-ն կզինաթափվի։

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎718👍68