Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ստեփանակերտի հրետակոծության հետևանքները:
👎158👍5
🟨 Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններով:

▫️Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են հումանիտար ծանր իրավիճակը, և երկխոսություն սկսել ԼՂ-ի բնակչության ներկայացուցիչների հետ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ
👍155👎36
🟧 Վաղ առավոտից Ստեփանակերտում շարունակվում են ադրբեջանական հրետակոծությունները։
👎239👍16
🟨 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր ԼՂ-ի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։
👍155👎7
🟨 Տեղեկություններ կային, որ ԼՂ Մարտակերտի բնակչությանը տարհանում են։

▫️ Բնակիչներից մեկը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին չեն տարհանում մարդկանց, փոշմանել են։ Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կրակել Մարտակերտի ուղղությամբ։
👎144👍23
🟨 Պետք է ոտքի կանգնել, իրականացնել համազգային գործադուլ և հացադուլ։ Հավաքվել հրապարակում և պարտադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Անդրանիկ Թևանյան
👎974👍250
🟨 Ճապոնիայի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և պահանջել անհապաղ դադարեցնել դրանք։
👍464👎4
🟧 Բաքուն մշտական ​​կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:

▫️ Օպերացիան շարունակվելու է մինչև հասնի վերջնական նպատակին:

Ադրբեջանի ՊՆ
👎434👍15
🟨 ՀՀ կառավարության շենքի դիմացից երեկ բերման է ենթարկվել 11 անձ:

▫️Եվս 5 անձ բերման է ենթարկվել ՌԴ դեսպանատան դիմացից:

ՀՀ ՆԳՆ /©Radar Armenia
👍214👎57
🟨 Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են մարտական ​​գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին։

▫️Մահացածների ու վիրավորների թիվը սրընթաց աճում է։

Արտակ Բեգլարյան
👎216👍10
🟥 Մարտունիում ամբողջ գիշեր և նաև այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կրակել՝ թույլ չտալով անգամ տարհանել մարդկանց։
👎263👍7
🟨 Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով:
👎254👍8
🟨 Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:

Արտակ Բեգլարյան
👎131👍32
🟨 Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Արցախի նախագահ
👍158👎9
🟨 Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով ճանապարհվել են դեպի օդանավակայան` ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

▫️Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա:

Ստեփանակերտի քաղաքապետարան
👍108👎19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արցախի Հանրապետության ԱԽ նիստին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները։
👍95👎57
🟧 Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։ Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։

▫️ Հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ։

Հայկ Խանումյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎167👍51
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ստեփանկերտը առավոտյան:
👎96👍2
🟨 Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:

▫️Բուժումը շարունակում է 3 տուժած՝ մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է, երկուսը՝ գտնվում են բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

ՀՀ ԱՆ
👍76👎7
🟨 Ավելի քան 2000 արցախցի են տարհանվել ԼՂ-ի ամենավտանգավոր շրջաններից, որոնց թվում՝ 1000 երեխա։ Նրանք ապահովված են ժամանակավոր կացարաններով ու տաք սննդով։ 

ՌԴ ՊՆ
👍212👎59
🟨 Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին։

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍180👎56