Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հանդիպել եմ Ջեյհուն Բայրամովի հետ և կրկնել ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում։ Երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է։

ԱՄՆ պետդեպի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմ
👍203👎14
🟧 ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։

▫️ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․ հոկտեմբերին և 2023 թ․ մայիսին պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է եռակողմ համաձայնագրի հիմնարար պայմանները։

ՌԴ ԱԳՆ
👎426👍21
Radar Armenia
🟧 ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։ ▫️ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․…
🟧 Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց խնդիրները և նույնիսկ այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը։

▫️Գլխավորն այն է, որ շտապ վերադառնանք 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը։

ՌԴ ԱԳՆ
👎473👍19
🟧 Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում։

▫️ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը։

ԱՄՆ պետքարտուղարություն
👍281👎23
🟥 Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Արցախի ՄԻՊ
👎178👍11
🟧 Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտն աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍118👎4
🟥 Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։

Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։

Արցախի ՆԳՆ
👎190👍20
🟧 Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

▫️Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել է դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Արցախի ՊԲ
👎121👍20
🟧 Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։

▫️Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։

Արցախի ՄԻՊ
👎238👍13
🟨 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ և նշել, որ ԼՂ-ում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍181👎16
🟧 Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։

▫️Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍129👎22
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում։
👍204👎27
🟨 Իմ ընկերների հետ կապի մեջ եմ: Արցախից ասում են, որ ամբողջ գիշեր մարտեր են ընթացել, մի կարճ ժամանակ եղել է դադար, բայց այս պահին հրետանու որոտներ են շփման գծում:

Թաթուլ Հակոբյան
👎139👍9
🟨 Լուսադեմին ՌԴ դեսպանատան շրջափակումը վերացվել է, ակցիայի մասնակից մի քանի քաղաքացու ոստիկանությունը բերման է ենթարկել։
👎188👍19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Այժմ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց իրավիճակը հանդարտ է, բողոքի ակցիա չկա, ոստիկանությունը հսկում է տարածքը։
👎207👍34
🟨 Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ գործողություններից, որոնք վտանգում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը:

Կանադայի ԱԳՆ
👍261👎8
🟨 Գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Հայաստանի ներկայիս ղեկավարության այս դիրքորոշումը կարող է Բաքվին հիմք տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը մեկնաբանել որպես ներադրբեջանական հակամարտություն:

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎461👍37
🟧 Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

▫️Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Արցախի ՊԲ
👎169👍13
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 20-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +20 +22
🌘 Գիշեր +11 +13

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍54👎7
🟨 Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: ՊԲ-ն արյունալի, անհավասար մարտեր է տալիս:

Լրագրող Թաթուլ Հակոբյան
👎250👍10