Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
⬛️ 22:30-ի դրությամբ 27 զոհ և 200 վիրավոր Արցախում։ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:

Արցախի ՄԻՊ
👎212👍13
🟥 Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:

▫️Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։

Արցախի ՊՆ
👍119👎58
🟨 Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։

Արցախի ԱՆ
👍340👎2
🟧 Հանրապետության հրապարակում ցուցարարների և ոստիկանների միջև կրկին հրմշտոց է սկսվել։
👎199👍15
🟨 Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ առաջնահերթ պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանը, որը գետնի վրա ներկայություն ունի։ Խաղաղապահների պարտականությունն է պաշտպանել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍186👎14
🟨 Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: 16 տուժած շարունակում է բուժում ստանալ, մեկը վիրահատվել է:

ՀՀ ԱՆ
👎141👍16
🟧 Ադրբեջանի ՊՆ-ն ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումը, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չի բացել:

▫️Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Արցախի ՊՆ
👍71👎31
🟧 Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել։

▫️Կոչ ենք անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել։

Արցախի ԱԱԾ
👎92👍37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Շարունակվում են բողոքի գործողությունները ինչպես Կառավարության, այնպես էլ ՌԴ դեսպանատան դիմաց։
👍123👎84
🟨 Հանրապետության հրապարակում հավաքի 3 մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Նշված անձինք ձերբակալվել են։

ՀՀ ՔԿ
👍269👎30
🟨 Հանրապետության հրապարակում հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց։
👍430👎26
🟨 Կիպրոսի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը ԼՂ հայերի նկատմամբ։
👍300
⬛️ 🟥 Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը։
👎386👍8
🟧 Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ-ում։ Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և բնակիչների իրավունքների և անվտանգության մասին քննարկումները պետք է վերսկսվեն։

▫️Սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ։

Էմանուել Մակրոն
👍391👎15
🟧 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ամարասն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։
👎371👍14
🟨 Հանդիպել եմ Ջեյհուն Բայրամովի հետ և կրկնել ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում։ Երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է։

ԱՄՆ պետդեպի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմ
👍203👎14
🟧 ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։

▫️ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․ հոկտեմբերին և 2023 թ․ մայիսին պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է եռակողմ համաձայնագրի հիմնարար պայմանները։

ՌԴ ԱԳՆ
👎426👍21
Radar Armenia
🟧 ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։ ▫️ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․…
🟧 Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց խնդիրները և նույնիսկ այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը։

▫️Գլխավորն այն է, որ շտապ վերադառնանք 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը։

ՌԴ ԱԳՆ
👎473👍19
🟧 Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում։

▫️ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը։

ԱՄՆ պետքարտուղարություն
👍281👎23
🟥 Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Արցախի ՄԻՊ
👎178👍11
🟧 Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտն աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍118👎4