Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռազմական գործողությունները ԼՂ-ում պետք է դադարեցվեն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները։

Օլաֆ Շոլց
👍186👎30
🟧 Ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր։

▫️ Ռուս խաղաղապահները կազմակերպել են ԼՂ խաղաղ բնակչության տարհանումն ամենավտանգավոր շրջաններից։ Օրվա ընթացքում տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։

ՌԴ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎381👍48
🟥 Ադրբեջանական զինուժը մի քանի տեղով ճեղքել է շփման գիծը Ղարաբաղում։

Հիքմեթ Հաջիև
👎359👍6
🟨 Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:

Արցախի ՄԻՊ
👍102👎33
🟨 Կառավարության շենքի առաջ շարունակվում է բողոքի ակցիան` ընդմիջվելով շենք մտնել ցանկացող ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոցներով։
👎195👍39
🟨 Սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը։

ՀՀ ՔԿ
👍243👎30
🟨 Երևանում ՌԴ դեսպանատան շենքը շրջափակված է։ Առջևի մուտքի մոտ բազմաթիվ ցուցարարներ են։ Ետևի մուտքը նույնպես արգելափակված է։

ТАСС-ի դիվանագիտական աղբյուր
👍379👎16
🟨 Անկարան աջակցում է Բաքվի գործողություններին Ղարաբաղում։ Վերջինս Ադրբեջանի տարածքն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
👎545👍6
🟧 Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ իր գործողությունների արդյունքում գրավել է 60 մարտական դիրք, ոչնչացրել մի քանի տասնյակ զինտեխնիկա։
👎324👍10
⬛️ Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

Արցախի ՄԻՊ
👎328👍12
🟥 Այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

▫️«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

Արցախի ԱՆ
👎137👍6
🟨 Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել կառավարության շենք մտնել փորձող ցուցարարների նկատմամբ։
👍400👎71
🟧 Հայաստանը պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ։ Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։

Ռեջեփ Էրդողան
👎567👍18
🟥 Ժամը 21:00-ի դրությամբ կա 138 տուժած, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են։

Արցախի ՄԻՊ
👎254👍14
🟨 Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։

ՀՀ ՆԳՆ
👍337👎42
🟨 Ադրբեջանը նպատակ է դրել ամբողջապես հայաթափել Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։

Դրսի որոշ կենտրոնների նպատակն այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍410👎107
🟨 Կոչ ենք անում չտրվել սադրիչ գործողությունների, տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին, պահպանել զգոնություն, թույլ չտալ իրավակարգի խախտումներ։

▫️Ձեռնարկելու ենք օրենքով նախատեսված գործուն միջոցներ։

ՀՀ ԱԱԾ
👍354👎46
🟨 Կառավարության շենքի դիմաց բռնության կոչեր հնչեցնելու և բռնությունն արդարացնելու կասկածանքով ձերբակալվել է Սերոբ Նալթակյանը։

▫️Բարձրախոսի միջոցով նա հայտարարել է․ «Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

ՀՀ ՔԿ
👍319👎56
🟨 ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացի կարգավորմանը։

Էնթոնի Բլինքեն
👍362👎31
🟨 Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ԼՂ-ում տիրող իրավիճակը։

ТАСС-ի դիվանագիտական աղբյուր
👍267👎20
🟧 Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ. Սպարապետ փողոցների բնակելի տների տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր:

▫️ Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել այլ վայր:

Արցախի ՆԳՆ
👍147👎9