Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Տեղեկություններ կան, որ ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան նոր ուժով է վերսկսվել` կիրառության մեջ դնելով նաև ավիացիան։
👎220👍2
🟥 Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Արցախի ՊՆ
👎329👍15
🟧 Այժմ ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը։

▫️Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի։

Արցախի ԱԳՆ
👍176👎29
🟨 Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ ԼՂ-ում ռազմական գործողությունների համար պատժամիջոցներ սահմանելու հարցը։
👍470👎3
🟨 Եկա ՌԴ դեսպանատան մոտ (միանալու ցույցին) ու աչքերիս չեմ հավատում. ժողովուրդը փակել է դեսպանատան առջևի ու հետևի մուտքերը։

Դանիել Իոաննիսյան
👍422👎16
🟧 Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։

▫️Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է։

Արտակ Բեգլարյան
👎229👍20
Radar Armenia
🟧 Ֆրանսիայի ԱԳՆ-ն պահանջել է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։ ▫️ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
🟨 Ֆրանսիայի իսլամաֆոբ և հակաադրբեջանական քաղաքականությունը և նրա անընդունելի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին ցույց են տալիս, որ որքան Փարիզն ավելի հեռու լինի տարածաշրջանից,, այնքան լավ։

Ադրբեջանի ԱԳՆ
👎331👍13
🟨 Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

Քննչական կոմիտե
👍311👎41
🟨 Ռազմական գործողությունները ԼՂ-ում պետք է դադարեցվեն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները։

Օլաֆ Շոլց
👍186👎30
🟧 Ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր։

▫️ Ռուս խաղաղապահները կազմակերպել են ԼՂ խաղաղ բնակչության տարհանումն ամենավտանգավոր շրջաններից։ Օրվա ընթացքում տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։

ՌԴ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎381👍48
🟥 Ադրբեջանական զինուժը մի քանի տեղով ճեղքել է շփման գիծը Ղարաբաղում։

Հիքմեթ Հաջիև
👎359👍6
🟨 Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:

Արցախի ՄԻՊ
👍102👎33
🟨 Կառավարության շենքի առաջ շարունակվում է բողոքի ակցիան` ընդմիջվելով շենք մտնել ցանկացող ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոցներով։
👎195👍39
🟨 Սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը։

ՀՀ ՔԿ
👍243👎30
🟨 Երևանում ՌԴ դեսպանատան շենքը շրջափակված է։ Առջևի մուտքի մոտ բազմաթիվ ցուցարարներ են։ Ետևի մուտքը նույնպես արգելափակված է։

ТАСС-ի դիվանագիտական աղբյուր
👍379👎16
🟨 Անկարան աջակցում է Բաքվի գործողություններին Ղարաբաղում։ Վերջինս Ադրբեջանի տարածքն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
👎545👍6
🟧 Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ իր գործողությունների արդյունքում գրավել է 60 մարտական դիրք, ոչնչացրել մի քանի տասնյակ զինտեխնիկա։
👎324👍10
⬛️ Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

Արցախի ՄԻՊ
👎328👍12
🟥 Այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

▫️«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

Արցախի ԱՆ
👎137👍6
🟨 Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել կառավարության շենք մտնել փորձող ցուցարարների նկատմամբ։
👍400👎71
🟧 Հայաստանը պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ։ Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։

Ռեջեփ Էրդողան
👎567👍18