Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia pinned «🟨 Radar Armenia-ն հարցումներ է ստանում իր ընթերցողներից, թե ինչու են անջատված նյութերին արձագանքի կոճակները: ▫️ Այս քայլին դիմել ենք` ավտոմատացված bot-ային համակարգի հետևողական հարձակումների և լցոնումների պատճառով։ Ներկայումս մեր կայքը (www.radar.am) նույնպես…»
🟨 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում քվեարկել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի օգտին։
🟨 «Արդար Հայաստան» կուսակցությունը այսօր ժամը 18:00-ին բակային հանդիպում կունենա Էրեբունի վարչական շրջանում (Արգիշտի արքայի արձանի մոտ)։
🟨 Այսօր և վաղը Տիգրան Ավինյանը քարոզարշավը կշարունակի Քանաքեռ-Զեյթունում։

▫️31.08.2023 - Վահե Վահյան փողոց (17:00)

▫️01.09.2023 - Ազատության պողոտա 6 (17:00)

▫️01.09.2023 - հանրահավաք Պ. Սևակ-Դրո խաչմերուկ (18:00)
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում օգոստոսի 31-ին՝

🌖 Ցերեկ +32 +34
🌗 Երեկո +24 +26
🌘 Գիշեր +15 +17

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել:
👍1
🟨 Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքաներից մեկում՝ Յոհաննեսբուրգում, բնակելի շենքի հրդեհի հետևանքով 63 մարդ է զոհվել, 43-ը վիրավորվել: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ շենքում բնակվել են միգրանտներ: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:
🟨 Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու֊Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

▫️Միջազգային մեխանիզմը կենսականորեն անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյան
🟨 Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես, հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է:

Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր պահին միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն` ԼՂ֊ից թույլ տալ մարդկանց ելքը, բայց թույլ չտալ վերադարձը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨  Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։
Radar Armenia
🟧 Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից:

ԱԳՆ մամուլի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանը մտադիր է ճանապարհները բացել և սկսել վերաինտեգրման գործընթացը, ինչի շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է ապահովել ԼՂ-ում բնակվող հայ բնակիչների իրավունքները, անվտանգությունը և պարտավորությունները:

Ադրբեջանի նախագահի օգնական

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԼՂ-ում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, նախատեսված՝ հինգշաբթի օրը Իսպանիայում։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար:

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոք
🟥 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎1
🟥 ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
Radar Armenia
🟥 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որոշումը կայացրել եմ 2 օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:

Արայիկ Հարությունյան
🟨 Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից։

Արայիկ Հարությունյան
Radar Armenia
🟨 Ադրբեջանը մտադիր է ճանապարհները բացել և սկսել վերաինտեգրման գործընթացը, ինչի շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է ապահովել ԼՂ-ում բնակվող հայ բնակիչների իրավունքները, անվտանգությունը և պարտավորությունները: Ադրբեջանի նախագահի օգնական ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանի պետական բյուջեից Ղարաբաղի հայերին աջակցություն է տրամադրվում ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Հայաստանի քայլերը հանդիսանում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն և հարվածում խաղաղության գործընթացին։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն, թե իբր ՊԲ-ն օգոստոսի 31-ին`ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Արցախի ՊԲ