Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ներկայումս տեղում քայլեր են անհրաժեշտ ԼՂ շուրջ լարվածությունը թոթափելու համար՝ մասնավորապես, դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ ▫️ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է ճգնաժամն արագորեն հանգուցալուծելու համար։ ՄԱԿ…
🟨 Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։

▫️Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից՝ յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի համաձայն։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
👎246👍14
🟨 ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակման համար և Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։

▫️Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակվող անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանություն։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
👍287
🟨 ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում, ինչպես նաև անդին։

▫️Այսօր այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը։

Արարատ Միրզոյան
👍240
🟨 Չնայած բոլոր կոչերին, իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև Ադրբեջանն աստիճանաբար և հետևողականորեն սրել է իրավիճակը՝ ընդհուպ մինչև ԼՂ լիակատար պաշարում։

Արարատ Միրզոյան
👍209
🟨 ՄԱԿ-ի խորհրդից ակնկալում ենք՝

▫️Դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ որպես պատերազմի մեթոդ սովի կիրառումը

▫️Պահանջել միջազգային իրավունքով ստանձնած պահանջների կատարում

▫️Վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

▫️Ապահովել ԿԽՄԿ հետ լիարժեք համագործակցություն և մարդասիրական օգնության ապահովում

▫️ԼՂ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍288
🟨 ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի դիմումը որակել է «սադրիչ» և կրկնել պաշտոնական Բաքվի` մշտապես հնչած տեսակետները Լաչինի միջանցքի, տարածքային ամբողջականության, Աղդամի ճանապարհի և այլ հարցերի վերաբերյալ։
👎240👍5
🟨 ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները` մեղադրելով Հայաստանին իրավիճակի լարման համար։
👎251👍6
🟨 Նկատի ենք առնում Ադրբեջանի պատրաստակամությունը հումանիտար բեռներ տեղափոխել Աղդամ քաղաքով։

▫️Սա, սակայն, չի կարող ընկալվել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ
👍266👎6
🟧 ՄԱԿ ԱԽ նիստը ավարտվեց։
👎122👍13
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում օգոստոսի 17-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +20 +22

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👎30👍9
🟨 ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին։

▫️ Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎205👍5
🟨 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎46👍12
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎57👍7
🟧 Օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմում կորուստներ չկան։

▫️Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի ՊՆ
👍57👎9
🟨 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արա Մինասյանը հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի օժանդակությամբ հափշտակել է 415.663.470 դրամի գումար:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎107👍8
🟨 Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎10
🟨 ՄԱԿ-ի ԱԽ նիստից արձանագրում ենք.

▫️Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։

▫️Հաստատվեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

Նիկոլ Փաշինյան
👍158👎20
🟩 Կառավարությունը 2 մլրդ 624 մլն դրամ կհատկացնի 60,7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82👎14
Radar Armenia
🟨 6 տուժած շարունակում է բուժումը ՀՀ տարբեր ԲԿ-ում՝ 2 առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 3` ծանր կամ կայուն ծանր: ▫️Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: ՀՀ ԱՆ
🟨 6 տուժած շարունակում է բուժումը:

▫️2-ի առողջական վիճակը` միջին ծանրության է, մեկինը՝ բավարար, մյուսինը` կայուն, մեկը վիրահատվել է, առողջական վիճակը՝ կայուն ծանր, մյուսը՝ ծայրահեղ ծանր:

ՀՀ ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45
🟨 Վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել․ ոչ մի առանձնահատուկ բան չկա։

▫️Չենք կարող ասել, որ նրանք առանձնահատուկ խախտումների հակված են եղել:

Նիկոլ Փաշինյանը՝ ողբերգական վթարի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45👎11
🟧 Օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմում կորուստներ չկան։

▫️Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի ՊՆ
👍45👎25