Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Վերին Լարս անցակետը օգոստոսի 17-26-ը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված ասֆալտապատման աշխատանքներով։

ՀՀ ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍38👎7
🟨 Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

Արցախի ԱՆ
👍82
🟨 Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
👎97👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հնդկաստանում սողանքների հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել:
👎133👍7
🟧 Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
👎111👍1
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
👎62👍4
🟨 ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎97👍14
Radar Armenia
🟥 Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ ▫️Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր: ՀՀ ՊՆ
🟨 Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։

▫️ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ՊՆ
👍195
🟨 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍75👎23
🟩 2022թ. Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ 2023թ. արդեն ավարտվել են նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։

Տիգրան Ավինյան
👍88👎20
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎50👍2
🟨 Ասկերանի կողմից տեղադրված է ոստիկանական անցակետ, իսկ բետոնապատնեշները դրվել են մինչև այդ կետը: Դրանով ճանապարհի երթևեկությունը չի արգելափակվել։

▫️ [Աղդամ-Ասկերան] ճանապարհը փակված է 09.11.2020թ. ի վեր ռուսական խաղաղապահ ուժերի, ապա նաև՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Արցախի պետնախարարի աշխատակազմը` Radar Armenia-ի հարցմանը ի պատասխան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 16-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍2
🟨 Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։
👍154👎2
🟨 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը լակմուսի թուղթ է միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

▫️Մեր ակնկալիքն ու պահանջն է վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը, որից հետո պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում։

Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍111👎1
🟨 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության կառուցման ճանապարհային քարտեզ է։

ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ
👍130👎10
🟨 Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

▫️ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
👍271
Radar Armenia
🟨 Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ ▫️ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
🟨 Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
👍279
🟨 Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա մեր մնայուն դիրքորոշումն է։

▫️Ցանկացած պետություն պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին հետևել, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։

ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
👍225👎2
🟨 Լաչինի միջանցքի հարցով երկու կողմերը հունվարից ի վեր ՄԱԿ ԱԽ են ուղարկել շուրջ 60 նամակ։

▫️ Մինչ կողմերից յուրաքանչյուրը իր նարատիվն է ներկայացնում, ակնառու է մեկ բան` խորը անվստահություն կողմերի միջև։

ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ
👎183👍20
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և նրանց հիմնարար շահերից է բխում գտնելու ընդհանուր անվտանգության և զարգացման ուղին համագործակցության միջոցով։

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
👎190👍16