Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Քաղաքապետարանի խնդիրն է լայնածավալ ծրագրեր իրականացնելիս ապահովել շինարարական աշխատանքների գրագետ կառավարումը:

▫️Զգուշացնող նշաների տեղադրման հետ կապված որոշակի աշխատանքներ արված են, բայց կարծում եմ՝ ոչ բավարար չափով. 1-2 տխրահռչակ տեսանյութ են ինձ ուղարկել, որտեղ էլի ավտոմքենան ընկնում է փոսը, ինչը նշանակում է, որ զգուշացնող նշաները շատ ավելի վաղ պետք է տեղադրվեն:

Տիգրան Ավինյան
👍67👎13
🟨 🟧 Մանսարդների խայտաբղետ կառուցումը Երևան քաղաքում պետք է դադարեցնել։

▫️Ամեն մեկն իր տանիքում մեկ հարկ է ուզում։ Նախկին մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել։ Մանսարդային հարկերի դիմումներն այլևս պետք է չքննարկել։

Տիգրան Ավինյան
👍104😁11👎6
Radar Armenia
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին, «Volkswagen» միկրոավտոբուսի և «ZIL» բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ողբերգական վթարի հետևանքով 6 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև, նրանք դուրս են գրվել:

ՀՀ ԱՆ
👍31👎10
🟨 Սոնա Թևանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍61👎20
🟨 Այսօր «Telegram»-ը դարձավ 10 տարեկան և այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի «Stories» հրապարակելու անվճար գործառույթը:

«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրով
👍92👎14
🟨 Շատ անհարմարություն երևանցիներին պատճառվել է շինհրապարակների ոչ բարվոք վիճակից, երբ քար են տաշում բնակարանիդ կողքին, և ամբողջ փոշին գալիս, լցվում է քո տուն․ ի՞նչ մեղավոր են մարդիկ։ Հիմա մենք գտել ենք դա վերահսկելու մեխանիզմը։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎11
🟨 Գիշերը ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով Օդեսայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչպես նաև տուժել են բազմաբնակարան շենքեր, դեղատուն և մեքենաներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎80👍10
🟧 Օգոստոսի 14-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։
👎59👍4
🟨 ՀՀ-ի դիմումը ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ լուրջ հարված է հասցնում խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը հակասում է ՀՀ-ի գործողություններին։

▫️Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎189👍6
🟨 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
👎63👍5
🟨 Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, և թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎69👍2
🟨 Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

▫️Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:

Արցախի ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍11
Radar Armenia
🟨 Ողբերգական վթարի հետևանքով 6 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև, նրանք դուրս են գրվել: ՀՀ ԱՆ
🟨 Վթարի հետևանքով Գյումրու ԲԿ-ից 2 տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: 

▫️Մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը`դեռևս հետազոտման փուլում է: 

ՀՀ ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍38
🟨 ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը և Հայաստանի դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի և ԼՂ-ի վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ
👎93👍2
🟨 Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին:

▫️Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎81👍67
🟨 Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։

Արցախի նախագահը՝ ողբերգական ավտովթարի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎4
🟨 Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով, որը երեկ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ էր եղել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍74👎13
🟨 «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, փոխել ոստիկանների ցուցմունքները, կցել կեղծ փաստաթղթեր։

Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎4
🟨 Օգոստոսի 14-ին ադրբեջանական էլեկտրոնային զլմ֊ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։

▫️Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից զգալիորեն ավելացած ապատեղեկատվությունը, նպատակ ունի շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից:

Արցախի ՊՆ

ՄԱՆՐԱՄԱԱՆԵՐ
👎54👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 🟩 Նոր Նորքի մի շարք դպրոցների հարակից տարածքներում իրականացվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։
👍100