Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Արզնի 1» ջրատարի վթարով պայմանավորված` օգոստոսի 2-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը:

Վեոլիա Ջուր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎125👍5
🟩 Օգոստոսի 5-19-ը Հայաստանում անցկացվում են Համահայկական ամառային 8-րդ խաղերը. այս տարի գլխավոր հովանավորը Team Telecom Armenia-ն է։

▫️Լավագույնի կոչման համար կպայքարի աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎3
Radar Armenia
🟥 Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Զաբուխ գյուղի տարածքով անցնող հատվածում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ծնված 1962 թ.): ◽️ Տեղեկատվությունը հայկական կողմից դեռևս…
🟨 Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Միջազգաին իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍113
🟨 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 միլիարդ 433 միլիոն դրամի գույքը:

▫️Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116
🟨 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎2
🟨 Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։

▫️Քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար. կատարվում է նախաքննություն:

ՀՀ Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎72👍18😁1
🟩 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան. մայրաքաղաքում վերանորոգվում են զբոսայգիները, բարեկարգվում են պուրակները, հիմնվում են ծաղկանոցներ։
👍126
🟨 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, 18 տարվա համատեղ կյանքից հետո հայտարարել են ամուսնալուծվելու մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎129👍14
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

▫️ Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎12
🟨 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

Եղանակը Երևանում օգոստոսի 3-ին՝

🌖 Ցերեկ +36 +38
🌗 Երեկո +29 +31
🌘 Գիշեր +21 +23

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍50👎2
🟨 Արցախցի երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ` փակելով մուտքը և թույլ չտալով, որ աշխատակիցները ներս մտնեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎21
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍97👎17
🟩 Հունվար-հուլիսին ՊԵԿ-ի կողմից ապահովվել են 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍118👎9
🟨 Նախորդ շաբաթ ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

Նիկոլ Փաշինյան
👎99👍5
🟨 Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով «Խաղաղության պայմանագիր» ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎94👍4
🟨 Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ կայուն և տևական խաղաղության հասնելու հնրավորությունը նվազեցնելու քայլերից:

▫️Կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ Լաչինի միջանցքով:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145👎6
🟨 Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին և պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎5
🟨 Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչու՞ նրանք չեն ապահովում ՀՀ-ի ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍193👎5
🟨 Հայաստանում ջրի ճգնաժամն ահագնանում է, խորանում ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎24
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին։
👎106👍6