Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները:

▫️Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները շինհրապարակից դուրս կգան հատուկ մետաղական էստակադայի վրա լվացվելուց հետո:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍153👎2
🟨 Ում բախտ է վիճակվել ճանաչել մեր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, կփաստի, որ նրա նվիրումը սահմաններ չունի, նա ապրում և շնչում է մեկ նպատակով՝ բարձրացնել Հայաստանի դերն ու անունն ամբողջ աշխարհում:

▫️ Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, բայց Սերգեյի նման մարդուն առանց պատշաճ քննության հապճեպ ձերբակալելն ուղղակիորեն անարդար է։

Պետական սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր նախագահ Ալեքսանդր Եսայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎120
🟨 ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍224👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինական ԶՈւ-ն կրկին ԱԹՍ-ներով հարձակում է ձեռնարկել Մոսկվայի նկատմամբ` հարված հասցնելով նաև «Մոսկվա-սիթիին»: Տուժածներ չկան։
👍120👎22
🟨 Խաղաղության պայմանագիրը հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։

▫️ Բլինքենը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խոսակցություններում` քաջալերելու նրանց, որ գնան դժվարին փոխզիջումների և հասնեն համաձայնության։

ԱՄՆ պետդեպի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎37
Radar Armenia
🟨 Խաղաղության պայմանագիրը հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։ ▫️ Բլինքենը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խոսակցություններում` քաջալերելու նրանց, որ գնան դժվարին փոխզիջումների և հասնեն…
🟨 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերը միացել է Բլինքենի կոչին.

▫️Սննդի անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդի համար՝ փրկարար նյութեր ստանալու համար։
👍108👎6
🟨 Սպասվում են տեղումներ․ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Եղանակը Երևանում օգոստոսի 1-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +19 +21

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍28
🟨 Հայաստանի ազգային հավաքականի և ՄԼՍ-ը ներկայացնող «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍156👎11
🟨 Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։

▫️Նիստին մասնակցում է նաև Դավիթ Տոնոյանը։
👍82
🟨 Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել:

Դավիթ Տոնոյան
👎83👍6
🟨 26-ի երեկոյան մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում՝ շարունակելով գործուղումս Ղազախստան, իսկ մինչ այդ գործուղված եմ եղել նաև ՌԴ՝ զորավարժությունների, որից հետո արդեն գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում:

Դավիթ Տոնոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎72👍13
🟨 Վլադիմիր Գասպարյանի դստեր քրեական գործն ուղարկվել է դատարան:

▫️ Ըստ մեղադրանքի` նա Ոստիկանությունում պաշտոն է ստանձնել, ստացել աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ (8 մլն 838 հազար դրամ), բայց առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականություններ չի կատարել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍134
🟨 ԱԽ-ում նման խոսակցություն եղել է, նաև այլ ձևաչափերով, որի վերաբերյալ առաջին զեկույցը ես եմ ստացել։ Մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև 3-րդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր։

Դավիթ Տոնոյանը հաստատել է Օնիկ Գասպարյանի պնդումը պատերազմի 3-րդ օրն այն կանգնեցնելու խոսակցությունների մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎50👍16
🟨 Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25-45 կմ հեռավորության վրա:

Դավիթ Տոնոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎79👍4
🟩 ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25%։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎2
🟨 Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», եղել է այն անձը, որը հնարավորություն և հմտություններ ուներ մատակարարումների կազմակերպման՝ ՀՀ մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում, որը ինքն իրականացրել է:

Դավիթ Տոնոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍52👎29
🟩 Ավտոներկրող ընկերությունների վարույթով պետբյուջե է վերականգնվել շուրջ 9 մլն դոլար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86👎2
🟨 ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է։

▫️ Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք։

Դավիթ Տոնոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎69👍20
🟨 Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

ԱՄՆ դեսպանատուն/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎8
🟨 ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ Ադրբեջանին Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍93👎16
🟩 Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են։

▫️Արդեն իսկ մեկնարկած բարեկարգումների շնորհիվ կիրականացվեն աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքների վերանորոգման աշխատանքներ։

Տիգրան Ավինյան
👍98👎26