Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Հումանիտար բեռով բեռնված բեռնատարները դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում են:
🟨 Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված՝ Կոռնիձոր:
👍294👎1
🟨 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում հուլիսի 28-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +21 +23

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS
👍40👎11
🟩 Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում:
👍269
🟨 ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել երկու երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման բնագավառում։
😁169👎39👍15
Radar Armenia
🟨 Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով: ▫️Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամով, բայց սա չպետք է դիտարկվի որպես…
🟨 ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը հայերենով իր աջակցությունն է հայտնել Բորելի հայտարարությանը:

▫️Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա:
👍265
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական կողմը հրապարակել է տեսանյութ, թե ինչ իրավիճակ է այս պահին Լաչինի միջանցքում:
👎142
Radar Armenia
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով` Արցախում գործնականորեն քննարկվում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի հարցը։ Նրա փոխարեն ԱԺ նախագահ է դիտարկվում ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
🟥 Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում։

▫️Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍77😁34👎7
🟨 Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է Քննիչ հանձնաժողովի` հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում նաև փակ քննարկման հնարավորությունը։

Փաստաբաններ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍57👎7😁2
🟨 Նիդերլանդները հետևում են նախկին ԼՂԻՄ բնակչության հումանիտար իրավիճակին լուրջ մտահոգությամբ և ամբողջովին սատարում են Բորելի հայտարարությունը։

Նիդերլանդների ԱԳՆ
👍229👎4😁2
🟥 Հուլիսի 28- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

▫️Հայկական կողմում կորուստներ չկան։

Արցախի ՊՆ
👎118👍5
🟨 Այսօր ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

▫️Մեքենայում գտնված 2 զինծառայողն ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍90👎8
🟨 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում չի շնորհել Սաակաշվիլիին:

▫️Նա այսօր ներում է շնորհել 11 բանտարկյալի:
👎82👍27😁6
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:

Արցախի ՊՆ
👍66👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։

▫️Մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում:
👍108👎6
🟨 Հույս ունեմ՝ այն ամենը, ինչ տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ, ինչից հետո հուսով եմ՝ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ բացել Լաչինի միջանցքը:

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍160😁1
🟨 2012 թ. նոյեմբերի 23-ին մասնավորեցման ոչ ենթակա, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող հասարակական նշանակության 192 քմ մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով փոխանցել են Ռ.Ա.-ին։

▫️Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍73
🟨 Տիգրան Արզաքացյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց մամուլի հրապարակումները, թե Լիլի Մորտոն ընդգրկված է լինելու «Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական ցուցակում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😁255👍9
🟨 Մենք վաստակում ենք ինքնորոշման մեր իրավունքը շրջափակման յուրաքանչյուր րոպե՝ անցնելով անտանելի պայմաններով:

Արցախի ՄԻՊ
👍132
🟨 ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն նույնպես Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
👍209👎3
🟨 Տիգրան Առաքելյանը, մտերիմ լինելով Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ, ներբեռնել է Արտակ Գալստյանի գործով դատավորի լուսանկարը, անպարկեշտ գրառումներ կատարել:

▫️Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։  

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍115👎18😁5