Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
⬛️ Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երեկ մահացած զինծառայողը հրազենային մահացու վիրավորումը ստացել է գլխի շրջանում։ Վերջինիս կողքին՝ գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

Քննչական կոմիտե
👎86👍4
🟩 32 մլն եվրո կտրամադրվի Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներում լաբորատորիաներ կառուցելու և Սյունիքի մարզում կրթահամալիրների կառուցմանը:

▫️Ծրագրի շահառու կլինի շուրջ 337 դպրոց:

Ժաննա Անդրեասյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎5
🟩 Երևանի պոլիկլինիկաներում բնակչության սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։
👍246👎4
🟨 Կոչ ենք անում բոլոր պատասխանատու կողմերին թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ ի համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։

Լիտվայի ԱԳՆ
👍326👎3
🟨 Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
👍310
🟨 Ռուսաստանը շարունակում է ուղիներ փնտրել՝ հիշեցնելու Հայաստանին և Ադրբեջանին, որ Մոսկվայի ռազմական և դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է։

ISW

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎191👍21
Radar Armenia
🟨 Հումանիտար բեռով բեռնված բեռնատարները դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում են:
🟨 Դեռ ոչ մի տեղաշարժ չկա հումանիտառ բեռի հետ կապված:

Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում: Պատասխան այս պահի դրությամբ չունենք:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ
👎113👍6
🟨 Այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան:

Արցախի ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում ծառերի բուժման հիմնական գործընթացը կատարվում է գիշերային ժամերին:

▫️Բուժանյութը սրսկվում է հատուկ սարքավորմամբ:
👍124👎2😁1
🟨 Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղացել և ստել:

Ալեն Սիմոնյան
👍237👎6
🟨 Արցախի ԱԺ-ն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին:

▫️Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍249👎6
🟩 Ավարտվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի 12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։
👍199👎2
🟨  Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:
 
👍114👎38
🟨 ԼՂ հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ ՀՀ-ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ ԱԳՆ-ի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։

▫️ Մոսկովյան հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍185👎4
🟨 Փարիզի քաղաքապետի խորհրդական Ժան-Իվ Քամյուին փոխանցել է Անն Իդալգոյի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց նախապայմանի։

▫️Քննարկվել են Ֆրանսիայի շրջաններից և քաղաքներից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍250
Radar Armenia
🟨 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։ ▫️ Հայկական կողմը հասկանում է ԼՂ հայերին հնարավորինս շուտ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպել համոզելու անհրաժեշտությունը։ ▫️Ամենամոտ արդյունքն այս փուլում երեք փոխվարչապետների…
🟨 Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ:

▫️Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍180😁2
Radar Armenia
🟨 Հումանիտար բեռով բեռնված բեռնատարները դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում են:
🟨 Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված՝ Կոռնիձոր:
👍294👎1
🟨 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում հուլիսի 28-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +21 +23

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS
👍40👎11
🟩 Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում:
👍269
🟨 ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել երկու երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման բնագավառում։
😁169👎39👍15
Radar Armenia
🟨 Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով: ▫️Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամով, բայց սա չպետք է դիտարկվի որպես…
🟨 ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը հայերենով իր աջակցությունն է հայտնել Բորելի հայտարարությանը:

▫️Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա:
👍265