Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ակնկալում ենք հատուկ շեշտադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։

▫️Պատրաստ ենք օգնել լուծելու ԼՂ-ում ծագած սուր հումանիտար խնդիրները։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎166👍9
🟨 Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։

▫️ՌԴ-ն կօգտագործի իր փորձագիտական ​​ներուժը և լավ հարաբերություններն այստեղ ներկա մեր ընկերների հետ։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎168👍19
🟨 Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում համաժամանակյա հանրահավաքներ են մեկնարկել։
👍105👎47
🟨 Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👎105👍1
🟨 Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է հղել Արցախի ժողովրդին և արտահայտել իր զորակցությունը։
👎69👍51
🟨 Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն։

▫️Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎15
🟨 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։

▫️ Հայկական կողմը հասկանում է ԼՂ հայերին հնարավորինս շուտ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպել համոզելու անհրաժեշտությունը։

▫️Ամենամոտ արդյունքն այս փուլում երեք փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի համաձայնության ձեռքբերումն է։ Առաջարկել ենք եռակողմ երկխոսություն սկսել նաև խորհրդարանականների մակարդակով։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎206👍21
🟨 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:

Եղանակը Երևանում հուլիսի 26-ին՝

🌖 Ցերեկ +31 +33
🌗 Երեկո +22 +24
🌘 Գիշեր +17 +19

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍25👎12
🟨 ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կհրավիրի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:
👍73👎3
🟩 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ:

ՊԵԿ
👍90👎1
🟩 Նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍276👎9
🟨 Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ին, անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

Freedom House
👍175
Radar Armenia
🟩 Նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հումանիտար բեռը Արցախ ուղարկելուց առաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակները դրանք դիտարկել են:
👍149
Radar Armenia
🟩 Նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որպես հումանիտար բեռ Արցախ է ուղարկվում 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ, 9 տոննա դեղորայք:

ԱՍՀ նախարարի տեղակալ
👍285👎1
🟨 Բաղրամյան պողոտայում անհետ կորածների ծնողների կազմակերպած ակցիայի ընթացքում մի վարորդ վրաերթի է ենթարկել պարեկի:

▫️Նրա վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Պարեկները մարզված են, ձիգ են, կոփված են:

Պարեկային ծառայության պետ
👍122👎11
🟥 Այսօր ժամը 11:03-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ:

▫️Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ
👍143👎13
🟨 Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը:
👎87👍68
🟨 Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր փոխգործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է:

Մարիա Զախարովա
👎264👍7
🟨 Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցություններ տեղի կունենան առաջիկա ամիսներին։

▫️ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, սակայն դրան այլընտրանք չկա։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎196👍8
🟨 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստացույցը:
👎143👍25
Radar Armenia
🟨 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստացույցը:
🟨 Մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:

Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍20