Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Շատ քաղաքական շրջանակներ ինձ մեղադրում էին Շուշին հանձնելու մեջ: Երբ քննությունը արդյունք ունեցավ և եղավ կալանավորված անձ, սկսվեց նրա պաշտպանությունը:

▫️Ես հիմա չեմ հասկանում` Շուշիի դրվագը ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ չենք ուզում: Թե՞ ուզում ենք քննվի միայն այն դեպքում, եթե պարզվի, որ միակ պոտենցիալ մեղադրյալը ես եմ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍138👎42
🟨 Մարդը ԵՊՀ գումարները ծախսելով, ենթադրենք, իր համար սեփականություն է ձեռք բերել կամ մի որևէ քաղաքում հանրային տարածքները սեփականաշնորհվել են, կամ, բանակին ժամկետանց հրթիռներ են մատակարարվել:

▫️Բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ, բացառվում է:

Նիկոլ Փաշինյան
👍139👎26
🟨 Արցախի փոխարեն ասում եմ Լեռնային Ղարաբաղ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում, դրա մասին կա ստորագրված թուղթ:

▫️Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացությունը օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են Արցախ, նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասախանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա:

Նիկոլ Փաշինյան
👍134👎51
🟨 Երբ որ պատերազմի օրերին իմ կինը Ստեփանակերտում էր և նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելով էր զբաղված, Ստեփանակերտում ոչ միայն շատ քիչ կին կար, այլև տղամարդ։

Նիկոլ Փաշինյան
👍193👎109
🟨 Հրապարակե՞նք այն պաշտոնյաների ցանկը, թե ով Երևանում, ինչ տուն ունի:

▫️Այն ազգային հերոսը, որ մեզ երկար տարիներ դավաճանության մեջ էր մեղադրում, պարզվում է 2016թ. պահած ծխախոտ է ծախում:

Նիկոլ Փաշինյան
👍164👎28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հո կենաց ասելո՞վ չի։ Մի՛ ստիպեք` ամեն անգամ հիշել 2020թ. սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից-Երևան:

Նիկոլ Փաշինյան
👍216👎79
🟨 Մենք դավաճա՞ն ենք, իրենք ազգային հերո՞սը... Լաչինի միջանցքի երթուղին առանց ՀՀ իշխանության հետ համաձայնեցնելու, գնում, փոխում, պայմանավորվում էին ու ՀՀ իշխանությանը դնում փաստի առաջ, էդ ժամանակ չէին հիշո՞ւմ` դավաճա՞ն ենք, թե՞ ինչ ենք:

Նիկոլ Փաշինյան
👍181👎46
Radar Armenia
🟨 Վաղը Մոսկվայում կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: ՀՀ ԱԳՆ
🟨 Մոսկվայում քիչ անց կայանալիք ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎97👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Հունաստանի Էբվայա կղզում հրդեհը մարելիս ինքնաթիռ է կործանվել:
👎159👍2
🟨 Ռուսաստանը գնահատում է, որ Ադրբեջանը հասկանում է Ղարաբաղում հայերի իրավունքների ապահովման անհրաժեշտությունը:

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎222👍10😁3
Radar Armenia
🟨 Վաղը Մոսկվայում կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: ՀՀ ԱԳՆ
🟨 Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները:
👎112👍11
🟨 Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում։ Ո'չ մթերք, ո'չ դեղորայք։ Եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, հումանիտար աղետը բացասական հետևանքներ կունենա նաև բանակցային գործընթացի վրա։

Արարատ Միրզոյան
👍173👎2
🟨 Բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային։ Բայց սխալ կլիներ ասել, որ դրական արդյունքներ չկան։ Այսօր մտքերի փոխանակում կանենք խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների վերաբերյալ։

Ջեյհուն Բայրամով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ելույթից առաջ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի օգնականը նրան հուշում է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը», ինչից հետո Լավրովն արագորեն անջատում է միացված խոսափողը։

Իր խոսքում ՌԴ ԱԳ նախարարը այդպես էլ չի օգտագործել ԼՂԻՄ տերմինը։
👎326👍13😁1
🟩 Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերում, մի շարք հասցեներում իրականացվել են բարեկարգման, ասֆալտապատման, խցանված կոյուղագծերի մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎7
🟨 Ակնկալում ենք հատուկ շեշտադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։

▫️Պատրաստ ենք օգնել լուծելու ԼՂ-ում ծագած սուր հումանիտար խնդիրները։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎166👍9
🟨 Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։

▫️ՌԴ-ն կօգտագործի իր փորձագիտական ​​ներուժը և լավ հարաբերություններն այստեղ ներկա մեր ընկերների հետ։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎168👍19
🟨 Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում համաժամանակյա հանրահավաքներ են մեկնարկել։
👍105👎47
🟨 Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👎105👍1
🟨 Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է հղել Արցախի ժողովրդին և արտահայտել իր զորակցությունը։
👎69👍51
🟨 Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն։

▫️Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎15