Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 🟧 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ հատվածներ ճանապարհորդելուց:

▫️ Նախորդ հայտարարության համեմատ ավելի թեթևացված տարբերակով, օրինակ, նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍50👎26😢7😁5
🟨 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Եղանակը Երևանում հունիսի 14-ին՝

🌖 Ցերեկ +25 +27
🌗 Երեկո +20 +22
🌘 Գիշեր +16 +18

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍27👎5
🟨 Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի չունեցավ ժամանակացույցի ու պլանավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Սակայն անհամբեր սպասում ենք այն հնարավորինս շուտ անցկացնելուն։

ԱՄՆ պետդեպի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92
🟨 Հունիսի 13-ին տարբեր ժամերի Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի տարբեր ուղղություններով խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

▫️Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի ՊԲ
👎63👍11
🟨 Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի քաղաքացիների մուտքը Արցախ։

▫️ Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք։

Արցախի ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍50👎11😢1
🟨 Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2023թ. հունիսի 14-ից։

Միասնական սոցիալական ծառայություն
👍69
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։

▫️ Վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

ՀՀ ՊՆ
👎115👍9
🟨 Ինտենսիվ կրակը շարունակվել է 3 ժամ:

Սա աղաղակող պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացին ուղղված բոլոր ջանքերին։

Էդմոն Մարուքյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120😢13😁5👎2
🟨 Երասխում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հակառակորդը կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է գործարանում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենան։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍50👎10😁2
🟨 Չինաստանի ԱԳՆ Ցին Գանգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍54👎20😁4😢1
🟨 Վլադիմիր Պուտինի հրամանագրով Միխայիլ Եվդոկիմովը նշանակվել է Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎89👍3
Radar Armenia
🟨 Երասխի ուղղությամբ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների (բանվորների) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ ԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր Երասխում վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված (բանվորներ) Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

ՀՀ ՊՆ
😢87👎21👍9
Radar Armenia
🟨 Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում ցանկացած ժամանակ, երբ Ադրբեջանը ցանկանա։ Եվ դա կլինի ուղերձ աշխարհին, նաև Հայաստանին։ Ռեջեփ Էրդողան
🟨 Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍117😁12😢2👎1
🟨 Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկա։

ՀՀ ՊՆ
👎71👍9😢1
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` քննարկելով երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը վերաբերվող հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎160👍17😁3
🟧 Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում` գալով Թուրքիա։

▫️ Հայաստանում բացասական տրամադրություններ կան նրա դեմ, բայց նա մինչ օրս որևէ ետքայլ չի արել [տարածքային ամբողջականության ճանաչման խոսքերից]։

Ռեջեփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎198👍40😁7😢1
🟧 Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից։

▫️Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։

Ռեջեփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎249😁27👍7😢2
🟨 Իմ տեղեկություններով` Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎17😁6
Radar Armenia
🟨 Երասխի ուղղությամբ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների (բանվորների) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ ԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 🟩 Ադրբեջանական կրակոցներից վիրավորված երկու տուժածների վիրահատություններն ավարտվել են:

▫️ Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ ԱՆ
👍102👎3
🟨 Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական դինամիկան՝ բանակցությունների սեղանի շուրջ արդյունքների հասնելով։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎57👍41😁14