Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ԵԱՏՄ խորհուրդը պետք է դիտարկի դիտորդ-պետությունների միացման հնարավորությունը ԵԱՏՄ-ի շրջանակային առանձին համաձայնագրերին, ինչպես նաև կոնկրետ կոոպերացիոն և ենթակառուցվածքային նախագծերին։

Կասիմ-Ժոմարտ Տոկաև
👎115👍3
🟨 ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի գործարկումը նպաստելու է առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև էներգիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների մրցունակության ավելացմանը միջազգային շուկայում։ Ուստի հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության կարգավորման ենթակա այսպիսի հարցերում։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎27
🟨 Ադրբեջանի և ԵԱՏՄ երկրների համագործակցությունը, բացառությամբ Հայաստանի, 30 տարի հաջողությամբ զարգանում է։ Լուրջ նախադրյալներ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎192👍15
🟨 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստից առաջ Լուկաշենկոն Ալիևին ողջունել է գրկախառնությամբ։
👎177👍5
🟨 Երևանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և բացել հաղորդակցությունները:

▫️ Ցանկանում եմ ընդգծել, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍271👎12
Radar Armenia
🟨 Երևանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և բացել հաղորդակցությունները: ▫️ Ցանկանում եմ ընդգծել, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է։ Նիկոլ Փաշինյան…
🟨 Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար։ Միջանցք բառի օգտագործումը ոչ մի ձևով չի նշանակում, թե մենք տարածքային հավակնություններ ունենք ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ։

Իլհամ Ալիև
👎179👍25
🟨 Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավանական հաջող առաջ ենք ընթանում մեր հարաբերությունների կարգավորման համար։

Նիկոլ Փաշինյան
👍125👎78
🟨 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայատարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է։

Նիկոլ Փաշինյան
👍238👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եռակողմ հանդիպմանը, հուսով եմ, կկարողանանք պայմանավորվել, թե ինչն է հստակորեն բխում տնտեսական զարգացման շահերից թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ ողջ տարածաշրջանի համար։

Վլադիմիր Պուտին
👎160👍15😁1
🟨 ԵԱՏՄ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
👎66👍13
🟨 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

▫️Նա մասնակցել է «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍158👎8
🟨 Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատականում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86
🟧 Թբիլիսիի կենտրոնում գտնվող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ անձը յոթ անգամ կրակել է տղամարդու վրա, որը, ըստ ԶԼՄ-ների, ֆուտբոլիստ Գուգա Պիրցխալավան է։

Sputnik Грузия
👎79👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
👎165👍6
🟧 Ռուսական Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական ​​սահմանների խախտումը կանխելու համար։

ՌԴ ՊՆ
👎111👍32
🟨 Համամացանցում տարածվել է տեղեկություն, թե Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։

UPD: Եռակողմ հանդիպումը պաշտոնապես դեռ չի մեկնարկել,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
👎151👍14
🟨 Կրեմլում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
👎125👍19
Radar Armenia
🟨 Կրեմլում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
🟨 Մենք երախտապարտ ենք, որ համաձայնեցիք այս միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ներկայությանը։ Տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից սա լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում։

Պուտինը՝ Փաշինյանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎142👍26
🟨 Ադրբեջանը վստահեցնում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, և երկրորդ, երրորդ մեկնաբանություն, կապված տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունի։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎135👍42
🟨 Բավական լարված իրավիճակ ունենք Լաչինի միջանցքում։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս խնդրին, բայց, ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍312👎2
Radar Armenia
🟨 Բավական լարված իրավիճակ ունենք Լաչինի միջանցքում։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս խնդրին, բայց, ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում։ Թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում հավատարիմ ենք եղել մեր դիրքորոշմանը՝ եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։

Վլադիմիր Պուտին
👎246👍20