Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով ՝ հ. 1 երթուղում:

▫️Փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Երևանի քաղաքապետարան
👍179👎13
🟩 Մայիսի 26-ին և 27-ին կտոնվի Վերջին զանգը:

▫️Այս տարի հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող,

▫️12-րդ դասարանը՝ 19.900 սովորող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123
🟨 Հետսովետական երկրները փորձում են չանել այնպիսի բան, որը կարող է տնտեսական վնաս հասցնել։

▫️Արևմուտքը մեթոդաբար և ցինիկորեն պահանջում է իրենց շահերին հակասող քայլեր չձեռնարկել՝ խոստանալով ոսկե սարեր։ Չնայած, իրականում դա վերածվում է միայն ներքին գործերին միջամտության:

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎175👍21
🟨 Ուսուցիչները կամավոր ատեստավորման համար կարող են հայտագրվել մինչև հուլիսի 15-ը։

▫️Այս տարի կարող են կամավոր ատեստավորվել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան
👍107👎10
🟨 Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում.

▫️3 օր առաջ ԵԽ նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 կմ² կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,800 կմ² տարածքը:

▫️ Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎90👍68
🟥 Այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

▫️ Առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս թռչել։

Հայկական ժամանակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎265👍93
Radar Armenia
🟥 Այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: ▫️ Առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս…
🟨 Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ոստիկանությունը ստացել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե:

Ոստիկանություն/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍142👎24
🟨 Մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎209👍15
Radar Armenia
🟨 Մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ: Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մայիսի 19-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նաև առանձնազրույց կունենան։

Մարիա Զախարովա
👎177👍11
🟨 Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են:

▫️Հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎105👍11
🟨 Մայիսի 17-ին՝ ժամը 23:00-04։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայում, Դ. Անհաղթ, Բաբայան, Ուլնեցի փողոցներում, Զեյթուն 2-րդ, Չոլագյան, Պարոնյան պուրակներում իրականացվելու է ծառերի սրսկման աշխատանքներ:

Հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

Երևանի քաղաքապետարան
👍87👎4
🟥 Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

ՀՀ ՊՆ
👎263👍19
Radar Armenia
🟨 «Որդիների կանչ» ՀԿ-ն հերքում է Աշոտ Փաշինյանի առևանգման մասին լուրերը: Միևնույն ժամանակ, հաստատում են հանդիպման մասին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պետք է պարզաբանենք և հստակեցնենք, որ երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

«Որդիների կանչ» ՀԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎116👍25
🟨 Ռեյկյավիկում վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի առաջնորդների հետ:
👍170👎32
🟨 «Հայփոստ» ՓԲԸ-ում արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։

▫️«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները, ինչպես նաև ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։

ՊՎԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎5
🟨 Հայ-ադրբեջանական գործընթացում Մոսկվան դեռևս չի տեսնում Արևմուտքի միջնորդության դրական արդյունքները․ կա միայն ՌԴ ձեռքբերումներն իրենցը դարձնելու մոլագար ցանկություն։

▫️ՌԴ-ն բարձր է գնահատում յուրաքանչյուր կառուցողական ջանք՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ այժմ գնահատելու ոչինչ չկա։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎255👍14
⬛️ Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը,  մինչև  հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:

▫️Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ
👎293👍12