Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա: 
 
Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: 

ՀՀ կառավարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍189👎41
🟨 Անգլիայում ծխելու դեմ արշավի շրջանակներում մոտ 1 մլն մարդու կբաժանվեն անվճար էլեկտրոնային սիգարետներ։

▫️ Միացյալ Թագավորության կառավարությունը պարտավորություն է ստանձնել մինչև 2030թ. իջեցնել ծխողների թիվը 5%-ով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍75👎22
🟨 Երևանի կոնյակի գործարանի` սահմանամերձ Բերդի մասնաճյուղը 20 տարեկան է. այն Բերդի և հարակից շրջանների շուրջ 800 ընտանիքի հետ է համագործակցում մթերման նպատակով։

▫️ Radar Armenia-ն հատուկ ռեպորտաժ է ներկայացնում Բերդի առօրյայի, մարդկանց ու նրանց հուզող խնդիրների մասին (ՖՈՏՈՇԱՐՔ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👍74👎2
Radar Armenia
🟨 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ:
🟨 Ի թիվս այլ հարցերի, Բայրամովն ու Բորելը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում առկա իրավիճակը։
👎57👍11
Radar Armenia
☑️ Եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք։
🟨 Հարգելի հետևորդներ, Radar Armenia-ի հարցումը Երևանի ավագանու ընտրությունների հնարավոր քվեարկության մասին այս պահին դադարեցվում է։

Հաշված րոպեների ընթացքում Մանե Թանդիլյանի օգտին ձայները ավելացան մի քանի հարյուրով։ Հանկարծակի ակտիվությունը ավտոմատացված եղանակով (votebot-երի միջոցով) քվեարկության (լցոնման) հիմնավոր կասկած է առաջացնում։

Կցված նկարներում երևում է քվեարկության տատանման դինամիկան։
👍1.11K👎512
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով:

Եղանակը Երևանում մայիսի 16-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍75👎1
🟨 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրեն Արա Մինասյանից բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍138
🟨 [Բրյուսելի բանակցությունների վերաբերյալ] որևէ լրացուցիչ գնահատական չունեմ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս բանակցությունների կողմ չի եղել։ Բայց, որպես Արլինգթոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, հավատում ենք, որ դրանք կարևոր առաջընթաց քայլեր են, քանի որ շարունակում ենք տեսնել, որ հնարավոր է կայուն խաղաղություն երկու երկրների միջև։

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատել
👍94👎4
🟨 Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով երկու քաղաքացու է ձերբակալել:
👎96👍27
🟨 Մայիսի կեսին այսչափ առատ ձյուն է տեղացել Վրաստանի Աջարիայի շրջանի Բեշումի գյուղում։
👎83👍37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իտալիայում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որի վերջնակետը պետք է լիներ Հայաստանը:

Իտալական «ANSA» գործակալությունը հայտնում է, որ փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած բանանների բեռնարկղերի մեջ։ Իրավապահների տվյալներով՝ սև շուկայում կոկաինի այս քանակի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍203👎18
🟨 Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Փաստաբան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍62👎11
🟨 Այս պահին չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ։ 

▫️Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում:

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎178👍22
🟨 Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։

ԱՀ ԱՆ
👎62👍2
🟨 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ են ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

Հակակոռուպցիոն կոմիտե/© Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍113👎1
🟨 Հայաստանը Ռուսաստանից միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել, որը այդպես էլ չի հասել։

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎57
🟨 Հարցվածների կեսից ավելին աջակցել է Երևանի Կենտրոնում ծառերի փոխարինմանը:

▫️25%-ն ամբողջությամբ հավանություն է տվել։

▫️27.2%-ն ավելի շուտ հավանություն է տվել:

▫️14,9%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս։

▫️30%-ն ամբողջությամբ հավանություն չի տալիս։

MPG/Gallup International Association

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎113👍69
🟨 Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է։

Արմեն Ռուստամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎276👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Գարեգին Նժդեհի փողոցում մեքենա է բռնկվել:
👎77👍12
🟨 Մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍65