Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի:

ՀՀ ՊՆ
👎126👍30
🟨 Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։

Կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով, բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։

ՄԻՊ
👎95👍5
🟨 Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ:

Արցախի ԱՆ
👍102
🟨 Ժամը 15։55-ին շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արցախի պողոտա 8/4 հասցեում հայտնաբերվել է կիսամերկ, նորածին երեխա, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

ՀՀ ոստիկանություն /© Radar Armenia
👎97👍8
🟧 Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի։

ՀՀ ՊՆ
👎150👍12
🟥 Երևանի Ռուբինյանց փողոցում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
👎142👍6
🟨 Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի Ալ- Մաքթում օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է բոլոր թույլտվությունները։

▫️Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Flyone Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյան
👎154👍25
🟧 Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍94👎14
🟥 Մայիսի 11-ին՝ ժամը 20։17-ին, 3․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Երևանից 65 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱԻՆ
👍84👎37
📷 Հետևեք Radar Armenia-ին նաև Instagram-ում։

➡️ instagram.com/RadarARMENIA ⬅️
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍26👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Լիվերպուլում այսօր ժամը 23։00-ին տեղի կունենա «Եվրատեսիլ-2023»- երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։

▫️Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍162👎1
🟨 Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍157
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ ունեցավ «Եվրատեսիլ-2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում։
👍719
🟩 «Եվրատեսիլ-2023», երկրորդ կիսաեզրափակիչ

ՀԱՅԱՍՏԱՆԸ և Բրյունետը եզրափակչում են։

▫️Եզրափակչում ելույթ կունենան նաև Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի և Սլովենիայի ներկայացուցիչները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍538👎4
Radar Armenia
🟧 Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ…
🟨 Միջադեպը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման գործում։

▫️ Հորդորում ենք 2 երկրների առաջնորդներին մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպմանը համաձայնեն որոշակիորեն հեռացնել զորքերը սահմանից, ինչպես նշել էր պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալած քննարկումների ժամանակ

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ
👍195👎7
Radar Armenia
🟨 Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին։ ▫️Մենք տեսնում ենք մեր դերն այս գործընթացի դյուրացման մեջ, և Մոսկվան արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների…
🟨 Երկար ժամանակ չեմ ծախսում մտածելու համար, թե ինչ է ասում ՌԴ կոլեգան իր ամբիոնից։

▫️ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում պետքարտուղարությունը շարունակելու է խորապես ներգրավված մնալ։ Ուրախ էինք 2 երկրներին հյուրընկալել, և վստահ ենք, որ քննարկումներն արդյունավետ էին ու հիմք են ստեղծել Բրյուսելում շարունակության համար։

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ
👍171👎12
🟨 Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍163
🟨 Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Եղանակը Երևանում մայիսի 12-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍49
🟨 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

ԱՀ ՊՆ
👍102