Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հաղթանակի օրը Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել:

▫️Պուտինի շփումները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն:
Նոր էսկալացիայի ֆոնին ՌԴ-ն ակնկալում է զուսպ մոտեցում Հայաստանից և Ադրբեջանից:

Դմիտրի Պեսկով
👎244👍18
🟩 Նոր տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են:
👍269
🟨 «Նեմեսիսի» արձանը նվիրված է ազգային արժանապատվությանը, որևէ ժողովրդի ու երկրի դեմ չէ։

Հարցը քաղաքականացնելը տեղին չէ, ինչպես վարվում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Սա մեր ներքին հարցն է, և, վստահաբար, արձանը չի ապամոնտաժվելու։

Տիգրան Ավինյան /© News•am

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍490👎2
🟨 Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍159
🟨 Ադրբեջանն ու Թուրքիան միասին ձեռք են մեկնել Հայաստանին. մենք դեռ սպասում ենք, որ այդ ձեռքը կընդունվի։

Թուրքիայի պաշտպանության նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎465👍17
🟨 Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍163
🟨 Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան:

▫️Գնումների մասնագետի ամուսինը 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել, որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ:
👍89👎5
🟥 Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի:

ՀՀ ՊՆ
👎126👍30
🟨 Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։

Կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով, բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։

ՄԻՊ
👎95👍5
🟨 Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ:

Արցախի ԱՆ
👍102
🟨 Ժամը 15։55-ին շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արցախի պողոտա 8/4 հասցեում հայտնաբերվել է կիսամերկ, նորածին երեխա, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

ՀՀ ոստիկանություն /© Radar Armenia
👎97👍8
🟧 Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի։

ՀՀ ՊՆ
👎150👍12
🟥 Երևանի Ռուբինյանց փողոցում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
👎142👍6
🟨 Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի Ալ- Մաքթում օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է բոլոր թույլտվությունները։

▫️Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Flyone Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյան
👎154👍25
🟧 Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍94👎14
🟥 Մայիսի 11-ին՝ ժամը 20։17-ին, 3․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Երևանից 65 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱԻՆ
👍84👎37
📷 Հետևեք Radar Armenia-ին նաև Instagram-ում։

➡️ instagram.com/RadarARMENIA ⬅️
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍26👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Լիվերպուլում այսօր ժամը 23։00-ին տեղի կունենա «Եվրատեսիլ-2023»- երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։

▫️Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍162👎1
🟨 Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍157