Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Շատերը մտածում են, որ մենք ռուսական պրոքսի երկիր ենք և կառավարություն, արևելքում էլ կարծում են, թե արևմտամետ կառավարություն ենք։ Մեր որոշ հարևաններ լոբբինգ են իրականացնում այդ երկու դիրքորոշումների համար։ Դա որոշակի հնարավորություններ է ստեղծում ագրեսիվ քաղաքականությունների համար՝ ընդդեմ Հայաստանի։

Նիկոլ Փաշինյան
👍124👎28
🟨 Նախկին աշխարհակարգը փլուզվում է։ Տարօրինակ կարող է թվալ եվրոպական լսարանի համար, սակայն այդ փլուզումն Ուկրաինայից չի սկսվել, այլ ԼՂ-ում 2020թ․ պատերազմից, քանի որ բոլոր այս իրադարձությունները փոխշաղկապված են։

▫️Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 1-2 տարի անց։ Ոչ ոք չգիտի, նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդները։ Ո՞վ կարող է երաշխավորել միջուկային պատերազմի բացառումը, ըստ իս՝ ոչ ոք։

Նիկոլ Փաշինյան
👍158👎24
🟨 Հայաստանի և Չեխիայի վարչապետները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ նաև նշվում է, որ կողմերը գիտակցում են, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍240👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հրմշտոց է տեղի ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ուկրիանաինական և ռուսական պատվիրակությունների միջև։
👍161👎29
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի ԱԺ նախագահ Մուստաֆա Շենթոփին։

▫️Մուստաֆա Շենթոփի խոսքով՝ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

▫️Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎73
🟨 Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։
👎204👍34
🟨 Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։
👍110👎16
Radar Armenia
🟨 Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։
🟧 Կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։ Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից։

Էնթոնի Բլինքեն
👍219👎29
🟧 Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին։

Էնթոնի Բլինքեն
👍209👎24
🟧 Իմ ընկերների` Հայաստանի և Ադրբեջանի նախարարների կամքը ոգևորիչ է։ Սա բարդ գործ է, բայց բազմաթիվ դժվարին մարտահրավերների հաղթահարման հարցում առկա է հանձնառություն ու վճռականություն, և մենք մոտ ենք վերջնական համաձայնությանը։

Էնթոնի Բլինքեն
👍180👎26
Radar Armenia
🟨 Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։
🟨 🟥 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

▫️Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎18
Radar Armenia
🟨 Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։
🟨 Բանակցություններից հետո Էնթոնի Բլինքենը հանդիպել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
👍150👎19
Radar Armenia
🟨 Բանակցություններից հետո Էնթոնի Բլինքենը հանդիպել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
🟨 Եռակողմ հանդիպումը եզրափակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը:

Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։

ՀՀ ԱԳՆ
👍138👎16
🟧 Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են կոնկրետ հարցերի շուրջ և այժմ ավելի լավ պատկերացում ունեն միմյանց դիրքորոշումների վերաբերյալ առանցքային հարցերում։

▫️Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և կիսել կառավարությունների հետ այն ըմբռնումը, որ բարի կամքի, ճկունության ու փոխզիջման դեպքում համաձայնությունը լիովին հասանելի է։ Նրանք շարունակում են ունենալ ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը։

Էնթոնի Բլինքեն
👍175👎15
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:

Եղանակը Երևանում մայիսի 5-ին՝

🌖 Ցերեկ +21 +23
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍49
Radar Armenia
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի ԱԺ նախագահ Մուստաֆա Շենթոփին։ ▫️Մուստաֆա Շենթոփի խոսքով՝ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: ▫️Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում:…
🟨 Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում քիչ առաջ ընտրվեցի Կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան
👍141👎6
🟨 Այսօրվանից ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային վերանորոգման՝ 75 օր տևողությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70
🟨 Մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով շինարարություն է ընթանալու, և ելքերը ժամանակավորապես կփակվեն։

▫️Տեղաշարժը կիրականացվի պահեստային ելքերով։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎6
🟨 Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍73👎24
🟨 ԱՄՆ-ն Հայաստանի մեդիաոլորտում 17.3 մլն դոլարի ներդրում կիրականացնի, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍136👎20
🟨 Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին։ Բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար։

Մինչ օրս բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյսմ Ուորլիք

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍88👎53