Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կգործարկվի Քարակերտի քարաձուլման գործարանը, որը կօգտագործի մետաղների ջարդոնները, իսկ արտադրանքը կարտահանի Վրաստան, այնուհետև կվերարտահանի ԵՄ, ԵԱՏՄ երկրներ:
👍130
🟨 «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում կառավարությունը հաստատեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանի ընտրությունը:
👍54
🟨 Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել:

▫️Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել:

Արցախի նախագահ/ Արցախպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍99
🟨 Կադաստրի կոմիտեի պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, ապա նաև օտարել տարբեր անձանց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎13
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:
 
👍151👎110
🟨 ՀՀ-ում գնաճը կազմել է 3.2%:

▫️Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2023թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.2%-ով, իսկ մարտի համեմատ՝ 0.2%-ով:
👎107👍21
🟨 Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը:

▫️Ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը:

ՄՊՀ
👍116
🟨 Հայաստանում կսահմանվեն առանձնահատուկ պահանջարկ ունեցող նոր տեսակի համարանիշեր և կվաճառվեն աճուրդով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎29
🟨 Հնարավոր է Ստեփանավան քաղաքում արտադրվեն չեխական «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր:

Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալա
👍307👎3
🟨 Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, և մենք համաձայն ենք այդ հարցում ԵՄ դիրքորոշման հետ:

Չեխիայի վարչապետ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎5
🟨 Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎106👍4
🟨 ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության խմբի տեղակայումը համարում ենք անհրաժեշտություն:

▫️Հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականությունից, և միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա:

Նիկոլ Փաշինյան
👍173👎12
Radar Armenia
🟨 ՊԵԿ-ը ներկայացնում է մեխանիզմը, թե ինչպես է «Նոր Զովք» ՍՊԸ-ն խուսափել միլիարդավոր դրամների հասնող հարկերից: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով` ՊԵԿ կողմից բացահայտվել է Բոմոնդ շինարական ընկերության կողմից միլիարդավոր դրամների հասնող հարկերի վճարումներից խուսափելու դեպք:

Շինարարական ընկերությունն արդեն վերականգնել է պետությանը չվճարված 0,5 մլդ դրամի հասնող վճարները:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակված է վերստուգում։
👍110👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի բոլոր ավտոբուսները տեսահսկվում են:
▫️Հատուկ ուշադրություն է ինչպես վարորդների արտաքին տեսքի ու վարքի նկատմամբ, այնպես էլ ավտոբուսների պատշաճ շահագործման:

Երևանի քաղաքապետարան
👍247👎9
🟨 Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ քննարկել է շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացը։
👍128👎41
🟨 Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններին՝ ներառյալ Բրյուսելի խաղաղ գործընթացը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև
👍98👎47
🟨 Մինչ օրս Ադրբեջանի հետ հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29.800 ք/կմ տարածքով։ Մինչ այժմ հնարավոր չի եղել նաև համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։

Նիկոլ Փաշինյան
👍126👎30
🟨 Շատերը մտածում են, որ մենք ռուսական պրոքսի երկիր ենք և կառավարություն, արևելքում էլ կարծում են, թե արևմտամետ կառավարություն ենք։ Մեր որոշ հարևաններ լոբբինգ են իրականացնում այդ երկու դիրքորոշումների համար։ Դա որոշակի հնարավորություններ է ստեղծում ագրեսիվ քաղաքականությունների համար՝ ընդդեմ Հայաստանի։

Նիկոլ Փաշինյան
👍124👎28
🟨 Նախկին աշխարհակարգը փլուզվում է։ Տարօրինակ կարող է թվալ եվրոպական լսարանի համար, սակայն այդ փլուզումն Ուկրաինայից չի սկսվել, այլ ԼՂ-ում 2020թ․ պատերազմից, քանի որ բոլոր այս իրադարձությունները փոխշաղկապված են։

▫️Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 1-2 տարի անց։ Ոչ ոք չգիտի, նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդները։ Ո՞վ կարող է երաշխավորել միջուկային պատերազմի բացառումը, ըստ իս՝ ոչ ոք։

Նիկոլ Փաշինյան
👍158👎24
🟨 Հայաստանի և Չեխիայի վարչապետները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ նաև նշվում է, որ կողմերը գիտակցում են, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍240👎1