Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:

Եղանակը Երևանում մայիսի 4-ին՝

🌖 Ցերեկ +18 +20
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +6 +8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍67👎1
🟨 Հասկանալի է, որ այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, եթե իրատեսորեն նայենք իրերին, չի կարող ընթանալ առանց ինչ-որ կոպտությունների և խնդիրների «գետնի վրա»:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎145👍5
🟨 Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում մի կին ընկել է ձորը:

Դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս են բերել փրկարարները և պարեկները:
👍123
🟨 Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի ապաբլոկավորելու համար երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունները:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍133👎6
🟨 Էնթոնի Բլինքենը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ մասնակցում է խաղաղության երկկողմանի բանակցությունների փակման նիստին։ 

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍115👎10
🟨 Կառավարությունը նախատեսում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:

▫️Ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍118
🟨 Կառավարությունը 27,8 մլն դրամ կհատկացնի պարեկային ծառայության կարիքների համար ապակիների մգեցվածությունը չափող 195 հատ սարք ձեռք բերելու համար:
👎114👍61
🟨 Նախատեսվում է Երևանում և մարզերում ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
👍93👎1
🟨 Կգործարկվի Քարակերտի քարաձուլման գործարանը, որը կօգտագործի մետաղների ջարդոնները, իսկ արտադրանքը կարտահանի Վրաստան, այնուհետև կվերարտահանի ԵՄ, ԵԱՏՄ երկրներ:
👍130
🟨 «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում կառավարությունը հաստատեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանի ընտրությունը:
👍54
🟨 Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել:

▫️Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել:

Արցախի նախագահ/ Արցախպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍99
🟨 Կադաստրի կոմիտեի պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, ապա նաև օտարել տարբեր անձանց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎13
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:
 
👍151👎110
🟨 ՀՀ-ում գնաճը կազմել է 3.2%:

▫️Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2023թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.2%-ով, իսկ մարտի համեմատ՝ 0.2%-ով:
👎107👍21
🟨 Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը:

▫️Ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը:

ՄՊՀ
👍116
🟨 Հայաստանում կսահմանվեն առանձնահատուկ պահանջարկ ունեցող նոր տեսակի համարանիշեր և կվաճառվեն աճուրդով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎29
🟨 Հնարավոր է Ստեփանավան քաղաքում արտադրվեն չեխական «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր:

Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալա
👍307👎3
🟨 Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, և մենք համաձայն ենք այդ հարցում ԵՄ դիրքորոշման հետ:

Չեխիայի վարչապետ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎5
🟨 Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎106👍4
🟨 ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության խմբի տեղակայումը համարում ենք անհրաժեշտություն:

▫️Հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականությունից, և միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա:

Նիկոլ Փաշինյան
👍173👎12
Radar Armenia
🟨 ՊԵԿ-ը ներկայացնում է մեխանիզմը, թե ինչպես է «Նոր Զովք» ՍՊԸ-ն խուսափել միլիարդավոր դրամների հասնող հարկերից: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով` ՊԵԿ կողմից բացահայտվել է Բոմոնդ շինարական ընկերության կողմից միլիարդավոր դրամների հասնող հարկերի վճարումներից խուսափելու դեպք:

Շինարարական ընկերությունն արդեն վերականգնել է պետությանը չվճարված 0,5 մլդ դրամի հասնող վճարները:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակված է վերստուգում։
👍110👎2