Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Վաղը Երևանի Կասկադում նշվելու է Ջազի միջազգային օրը` 18։00-ից սկսած վայելելով աշխարհահռչակ ջազմենների երաժշտական ստեղծագործությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍152👎2
🟧 Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎162👍7
🟩 ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 174 167 մարդ։ Ներգրավվել է 1261 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 53 430 գործիք։

ՀՀ ՏԿԵՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎6
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍193👎18
🟨 Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել է Flyone Armenia-ին տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎295👍25
Radar Armenia
🟨 Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել է Flyone Armenia-ին տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Արմենպրես ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակելու պատճառով։

Flyone Armenia
👎259👍21
🟨 Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում ապրիլի 30-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +11 +13
🌘 Գիշեր +7 +9

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍44👎3
Radar Armenia
🟨 Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակելու պատճառով։ Flyone Armenia
🟨 Flyone Armenia-ի Փարիզ-Երևան չվերթը Քիշնևից ժամանել է Երևան և գիշերը 3:14-ին վայրէջք կատարել «Զվարթնոցում»:
👍175
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 «MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության:

▫️«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը:

Երևանի քաղաքապետարան
👍160
🟩 «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը և հայկական պատվիրակությունն այս գիշեր մեկնեցին Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով կմեկնարկեն փորձերը եվրատեսիլյան մեծ բեմում:
👍276👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ չեմպիոն:

Աշխարհի գավաթի վերջին փուլում մեր մարզիկը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի:
👍512
🟨 Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենը դարձել է շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը։
👍165👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Փարիզում կողոպտել են Bulgari ոսկերչական բուտիկը: Վնասի չափը դեռ չի հաղորդվում:

2022թ. նույն խանութում տեղի ունեցած կողոպուտի վնասը կազմել էր ավելի քան 10 մլն եվրո։
👍58👎47
🟨 Շրջանառվող տեղեկությունները, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👍103
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանում նշվում է Ջազի միջազգային օրը:
👍202👎30
🟨 Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:

Արցախի տեղեկատվական շտաբ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎134👍12
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին:

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Բլինքենը նշել է, որ Ադրբեջանի տեղադրած անցակետը Լաչինի միջանցքում խաթարում է փոխվստահության ձևավորման ջանքերը։ Նա ընդգծել է միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։
👍282👎14
🟨 Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում մայիսի 1-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +11 +13
🌘 Գիշեր +6 +8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👎25👍11
🟨 Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով բարձրացնում են Հայաստանը:

▫️ Աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍190👎66
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ:
👍119👎13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում ձյուն է տեղում։
👎125👍14