Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Երևանն ու Բաքուն ընդունել են երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր երկրում անցկացնելու առաջարկը։ ▫️Կոնկրետ ժամկետներ կնշենք, երբ այդ ամենը վերջնական համաձայնեցվի: Մարիա Զախարովա 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
🟨 Այո՛, տարբեր միջնորդ գործընկերների կողմից ունենք առաջարկներ հանդիպման կազմակերպման համար, և առաջիկայում, այո՛, այդպիսի հանդիպումներ տեղի կունենան:

Նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում բանակցային գործընթացը չի ընդհատվել: Մի քանի անգամ փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի խմբագրական առաջարկներով:

Արարատ Միրզոյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎69👍31
Radar Armenia
🟥 Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ   զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանցի զինվորն ուղղակի իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:

Նիկոլ Փաշինյան
👍125👎49
Radar Armenia
🟨 Ադրբեջանցի զինվորն ուղղակի իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով: Նիկոլ Փաշինյան
🟨 Ամենևին փաստ չէ, որ Հայաստան եկած ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան: Մենք բռնի ձևով նրան չենք կարող վերադարձնել:

Ըստ տեղեկությունների, 2-րդ զինվորը սահմանը քիչ անցած փոշմանել է, և ցանկություն է հայտնել վերադառնալու:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍78👎56
🟨 Վերջին 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքներ իրականացնելիս մեր և հակառակ կողմը միմյանց հետ բանակցել են:

Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների:

Սուրեն Պապիկյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎127👍28
🟨 Երեկվա միջադեպի ժամանակ ԵՄ դիտորդները տեղում չեն եղել, բայց, ինչպես նշել են, իրենց դիտարկումներն արել են:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎163👍20
Radar Armenia
🟨 Խծաբերդի մարտական դիրքերում 2020թ. գերեվարվածների հարազատները անորոշ ժամանակով փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
🟨 Քանի դեռ տղաները չեն վերադարձել մենք կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել:

▫️Կառավարությունը փորձում է գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում՝ գերեվարված ընտանիքների հոգսերը ինչ-որ ձևով թեթևացնելու համար:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍49
🟨 Մի բարձրաստիճան սպա պատմել էր, թե Սերժ Սարգսյանը մի հավաքի ժամանակ ասել է, եթե չգնանք զիջումների «Ղարս-Ղարս» երգի փոխարեն «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ենք երգելու:

Եթե այդքան ուժեղ և մարտունակ էր այդ ժամանակ բանակը, ինչո՞ւ էինք երգելու «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգը:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍135👎105
🟨 Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին:

ՀՀ ԱԳՆ
👍90👎16
🟨 ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։
👍110👎22
🟨 Այն, որ Տեղում Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրույժ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարի շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, ինչը ձախողվել է: Դրան պետք է հետևեն վարչական հետևանքները և խորը քննարկումները:

Նիկոլ Փաշինյան
👎98👍55
🟨 Հայաստանում սոխ ներկրելու համար պետական «դաբրո» էր անհրաժեշտ:

Թոշակներն ավելացնում ենք, աշխատավարձերը բարձրացնում ենք, բյուջեն ավելացնում ենք, եթե կոռուպցիա լիներ, չէինք կարող այդ ծախսերն ավելացնել:

Նիկոլ Փաշինյան
👍164👎151
🟨 Ապրիլի 14-ին Արարատ Միրզոյանը Սամարղանդում կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

ԱԳՆ խոսնակ/ ©Radar Armenia
👎164👍24
🟨 ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👎136👍5
🟨 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկել են Երևանի հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպման, մայրաքաղաքի խնդիրների և զարգացման ծրագրերի հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎262👍48
🟨 Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումն էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։

Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍352
🟥 Կապանում հրազենով սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը, որը պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։

ԶՊՄԿ խոսնակ/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎260👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Միացյալ Թագավորություն։ Ինքնաթիռի մոտ իրեն դիմավորող ՄԹ վարչապետ Ռիշի Սունակին Բայդենը մի կողմ է հրել` զինվորականից պատիվ առնելով։
👍125👎7
🟨 Պենտագոնից արտահոսած փաստաթղթերից մեկում նշվում է, որ ուկրաինական պատերազմը 2023թ. նույնպես չի ավարտվի։ Թեպետ Ռուսաստանը չի կարողանա գրավել Դոնբասի ողջ շրջանը, բայց կողմերը բավարար ռեսուրսներ ունեն պատերազմը շարունակելու համար։

Reuters
👎68👍22
🟨 Սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Եղանակը Երևանում ապրիլի 13-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +9 +11
🌘 Գիշեր +5 +7

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👎37👍13
🟩 Ապրիլի 13-ին, ժամը 10:00, Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից Տերյան հատվածում) կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված Թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև Սոսիներով:

▫️Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում կկատարվի Կաղնի ամառային ծառատեսակի հասուն տնկիներով լրացում:
👍173👎33
🟨 Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ
👍107👎12