Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
🟨 Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Սուրեն Պապիկյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍154👎27
🟨 Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ
👎70👍10
🟨 ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍135👎29
🟨 Մեր կարմիր գիծը խաղաղության պայմանագրի կենսունակության ապահովումն է, ինչպես նաև, որ խաղաղության պայմանագրով ապահովվի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան
👍70👎18
Radar Armenia
🟨 ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մհեր Սահակյանը հայտարարել է, թե անձամբ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍74
🟥 Radar Armenia-ի տեղեկություններով` Սյունիքի Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմը կրակ է արձակել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ԶՈւ ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
👎146👍8
Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

ՀՀ ՊՆ
👎263👍16
🟥 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 1 զոհված ադրբեջանցի զինծառայողի և մի քանի վիրավորների մասին։

▫️ Ըստ տարածվող նախնական տեղեկությունների, հայկական կողմն ունի` 3, ադրբեջանականը 4 զոհ։

Այս մասին պաշտոնական հաստատում դեռ չկա։
👎200👍11
🟥 Radar Armenia-ի տեղեկություններով` Տեղ գյուղի շրջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հնչում են կրակոցներ։ Կան տեղեկություններ նաև ադրբեջանական կողմից հրետակոծության վերաբերյալ։

▫️ Ադրբեջանական զլմ-ները գրում են Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող «պատժիչ օպերացիայի մասին»:

ՀՀ ՊՆ կողմից պաշտոնական հաստատում դեռ չկա։
👎196👍17
🟥 Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը:

Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

ՀՀ ՊՆ
👎269👍27
🟨 Սահմանային իրավիճակով պայմանավորված` ԱԺ նիստը հետաձգվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎133👍34
🟨 🟥 Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

▫️Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական ԱԹՍ-ներ, կեղծ են. ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան:

ՀՀ ՊՆ
👍251👎1
🟨 Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

ՀՀ ՊՆ
👍182👎6
🟨 Ժամը 19:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:

ՀՀ ՊՆ
👍193👎3
🟨 Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:

▫️Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ : Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ ՊՆ
👍185👎10
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 3 զոհի մասին։
👍121👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները սադրանքի նպատակով մեքենայով մոտենում են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում նրանց ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
👎195👍16
⬛️ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:

Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

▫️ Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎291👍26
🟨 Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👍81👎43
🟨 Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյան
👍203
🟨 Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍154