Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանութուն տեղի ունեցավ պատգամավորների և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎75👍11
🟨 Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին:

Աշոտ Փաշինյան
👍164👎5
🟨 Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ին ժամը՝ 10:00-ին:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎54👍26
🟨 Կա կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍160👎20
🟥 Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Բնակիչները շփման գծին մոտ ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա:

Ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

ԱՀ ՆԳՆ
👎91👍9
🟩 Նոր-Նորք վարչական շրջանում՝ Ա․ Միկոյան փողոցում հիմնվել է նոր ծառուղի՝ մոտ երեք տասնյակ Սոսի արևելյան ծառատեսակով։
👍143👎6
🟨 Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր-Մ» ռազմական համալիրը, որը կարող է օգտագործվել միջուկային հրթիռների արձակման համար։
👎116👍36
🟨 Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկի
👍162👎10
🟨 Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ իրավիճակի հերթական սրումն է։ Դաշինքի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի անվտանգության դեմ՝ մեր երկրին ստիպելով հակաքայլեր ձեռնարկել։

Դմիտրի Պեսկով
👎132👍29
🟨 Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Նրանք դավաճան պիտակավորողների երեսին չեն թքել, այլ անձամբ կամ համախոհների կողմից փաստարկումներով հակադարձել են մեղադրանքներին։

▫️ ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

Լևոն Տեր-Պետրոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍189👎78
Radar Armenia
🟨 Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ…
🟨 Ալեն Սիմոնյանը հեռացրել է իր գրառումը որտեղ պնդում կար, թե Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել:

-Ինչու եք հեռացրել գրառումը:

-Որովհետև ես չեմ ուզում իմ մոտ որևէ բան լինի, որն իրականության հետ խնդիր ունի:
👎106👍30
🟨 Իմ ու վարչապետի միջև բացառված է որևէ հակասություն: Չկա, և երբևիցե չի կարող լինել:

Միգուցե «երբևիցե»-ն բարձր է հնչում, բայց ես, հասկանալով պատասխանատվությունն, ասում եմ՝ մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է:

Ալեն Սիմոնյան
👎108👍77
Radar Armenia
🟨 Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Նրանք դավաճան պիտակավորողների երեսին չեն թքել, այլ անձամբ կամ համախոհների կողմից փաստարկումներով հակադարձել են մեղադրանքներին։ ▫️ ՔՊ-ն պարտավոր…
🟨 Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎129👍104
🟨 Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍96👎68
🟨 Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում հարցաքննվել է ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

▫️Բոլոր հարցերը տրվել են և մենք ստացել ենք այս պահի դրությամբ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Անդրանիկ Քոչարյան
👍71👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորք, որտեղ դատարանում այսօր նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու։ Նա կդառնա ԱՄՆ առաջին նախկին կամ գործող նախագահը, որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
👍101👎20
🟨 Դասալիքների թիվը 11.000-ից գուցե մի քիչ ավելի է: Ունենք հազարների հասնող քրեական գործեր:

▫️Մի մոռացեք, որ մասնակի զորակոչ էր արվում և շատ դեպքերում տեղ չէր հասնում, կամ հասնում էր՝ մի կարճ ժամանակ հետո անձնակազմը չէին կարողանում հավաքել իրար գլուխ:

Անդրանիկ Քոչարյան
👎109👍15
Radar Armenia
🟨 Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գլխավոր դատախազի հետ իմ հարաբերությունը ոչ թե արդարանալու, այլ հպարտության առիթ է, և նաև իմ մի շարք այլ ընկերների հետ, որոնք մաքուր են, պարզ են:

ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյան
👍79👎34
🟨 Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
👍226👎100
🟨 Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Օվերչուկը նշել է ՌԴ և ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը:

«Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես ԵԱՏՄ մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»,- ասել է Օվերչուկը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎203👍41