Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կենցաղային ու շինարարական աղբ, անգամ ներքնակներ. բնակիչները գետն են նետում ամեն ինչ:

▫️Երևանով անցնող գետերի ու ջրանցքների հուներն ամեն տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մաքրվում են:

▫️Այս օրերին տեխնիկան աշխատում է Ավանի և էրեբունու տարածքում:
👎99👍16
🟨 ՀՅԴ բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչեանի (ՀՅԴ-ական շրջանակներում հայտնի` «Mickey» մականվամբ) որդի, Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչեանն այսօր Կասկադում զբոսնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: ԱԺ-ից միջադեպը չեն մեկնաբանել։

Մեր տեղեկություններով Կ. Մկրտչեանը 2018թ. հետո հաճախ է եղել կառավարությունում, պետական համակարգում աշխատանքի անցնելու ակնկալիքով։
👎117👍46
🟨 Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել:

Քննարկվել է ՌԴ-ում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը, որը մեղադրվում է լրտեսության մեջ։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍58👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ինքնաշեն ռումբով սրճարան են պայթեցրել։ Այս պահին հաստատված զոհերի քանակը 1, տուժածները` 16:
👍76👎53
Radar Armenia
🟨 ՀՅԴ բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչեանի (ՀՅԴ-ական շրջանակներում հայտնի` «Mickey» մականվամբ) որդի, Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչեանն այսօր Կասկադում զբոսնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: ԱԺ-ից միջադեպը չեն մեկնաբանել։…
🟨 Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում:

Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍136👎57
🟨 Մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ։ Մեր պատգամավորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարող է խփել ու հետո երկար վազել, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ։

Ալեն Սիմոնյան
👍174👎78
🟨 Բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան:

Ալեն Սիմոնյան
👍225👎93
🟧 Պապուա Նոր Գվինեայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
👎108👍8
🟧 2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը քանիցս դիրքային առաջխաղացում է ունեցել Արցախի և Հայաստանի տարածքում։

▫️ Radar Armenia-ն ներկայացնում է բոլոր այն դեպքերը, երբ հայտարարություն է տարածվել, թե ռուսական կողմը ադրբեջանականի հետ բանակցություններ է վարում խնդիրը կարգավորելու ուղղությամբ, սակայն, որպես կանոն, հաղորդագրությունից հետո թեման փակվել է, իսկ ադրբեջանական ԶՈւ-ն մնացել է նվաճած դիրքերում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎20
🟨 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-16 աստիճանով:

Եղանակը Երևանում ապրիլի 3-ին՝

🌖 Ցերեկ +15 +17
🌗 Երեկո +10 +12
🌘 Գիշեր +4 +6

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍57
Radar Armenia
🟥 Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շատ շինարարներ իրենց աշխատանքին իմիջիայլոց են վերաբերվում, ինչի հետևանքով մետրոյի գծերի վրա ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի:

Հանձնարարում եմ՝ գտնել մեղավորին և ամենախիստ ձևով պատժի ենթարկել:

Տիգրան Ավինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍148👎29
🟩 Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ավտոբուսներից շուրջ 40-ը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍111👎9
🟩 Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ է, որ այս չափի զբոսայգի է կառուցվում Երևան քաղաքում՝ գրեթե 1 կմ երկայնք ունեցող:

Հատկանշական է «Նոր նորք» վարչական շրջանում «Տորք Անգեղի» այգու վերակառուցումը։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍158👎10
🟨 Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Ալեն Սիմոնյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍177👎43
🟨 Այսօրվանից Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍100👎4
🟨 Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով որոշ զինծառայողների կարող է թույլատրվել օգտագործել ոչ միայն սմարթֆոն, այլ նաև այլ տիպի ժամանակակից տեխնիկայի միջոցներ, որոնք նպաստելու են ծառայության պատշաճ կազմակերպմանը:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյան
👍89👎59
Radar Armenia
🟥 Վլադիմիր Վարդանյանին հարվածած պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելու կադրերը:
🟨 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել ձերբակալված անձանց պահելու վայրից։

Լրացել է նրա ձերբակալման 72 ժամը:
👎119👍48
Radar Armenia
🟨 Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փախչում Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո։
🟨 Դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի իրեն։

Չցանկանալով, որ վեճը տարածվի, ընդլայնվի, հեռացել եմ նիստերի դահլիճից և գնացել մեր փորձագետների սենյակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎156👍33
🟧 Այսօր Զեյթունի՝ «Երևան Սիթի»-ի դիմաց մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է մյուսի վրա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎70👍8
🟨 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի կունենա Ֆրանսիայի Նիս քաղաքում:
👍146👎3
🟨 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է թուրքական ընդդիմության միասնական թեկնածուին, ինչը զայրացրել է Ռեջեփ Էրդողանին.

▫️Ամոթ Ձեզ, գլխով մտածեք։ Դուք դեսպան եք։ Այստեղ Ձեր զրուցակիցը նախագահն է։ Մեր դռները փակ են նրա առաջ, նա այլևս չի կարող ներս մտնել։ Թող իմանա իր տեղը:
👎108👍28