Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Պարեկներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը։

Նա այս պահին գտնվում է անազատության մեջ, այսինքն ձերբակալված է։

Հակակոռուպցիոն կոմիտե/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍108👎6
Radar Armenia
🟨 🟥 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ. պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի մեր…
🟨 Ավելորդ է անգամ ասել, որ այս հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում:

Մենք համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել:

Արարատ Միրզոյան
👍126👎9
🟨 Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ:

▫️Մենք արդեն պետք է կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ: Այսինքն, ինչ իմաստ ունի անընդհատ ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք անպայմանորեն խախտվելու են:

Արարատ Միրզոյան
👍219👎8
🟨 ՀՀ-ի համար ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին:

Հնչում են մեկնաբանություններ այն մասին, թե հայկական կողմը թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում ինչ որ սադրանքներ է անում, նախ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում:

Արարատ Միրզոյան
👍168👎11
🟨 Պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ, ընդ որում, ԼՂ-ի դեմ էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորման տեսքով, իսկապես կա:

Արարատ Միրզոյան
👍138👎18
⬛️ Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

ՀՀ ՊՆ
👎330👍4
🟨 Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ՌԴ ՊՆ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն:

▫️ Քննարկել են «հացահատիկի գործարքը», իրավիճակը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։
👎118👍5
Radar Armenia
🟨 Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։ Սյունիքի մարզպետարան
🟨 Ադրբեջանական կրակոցներից վնասված ռուս զինվորականների մեքենան։

◽️Ռուսական «ՈՒԱԶ»-ը եղել ՌԴ դրոշով և խաղաղապահի տարբերանշանով։

Լուսանկարները` «Հայկական ժամանակի»
👍233👎20
Radar Armenia
🟩 Կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future lover» եվրատեսիլյան երգի ու տեսահոլովակի պրեմիերան։
🟩 «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։
👍288👎7
🟨 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123👎2
🟨 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Եղանակը Երևանում մարտի 23-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +5 +7

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍48👎1
🟨 Չցանկանալով չափազանցել` կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

▫️ Առաջնորդների, արտգործնախարարների հետ աշխատել ենք տեքստի վրա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍175👎20
🟨 Մենք Հայաստանին ոչինչ չենք պարտադրում, այլ ընդամենը արձագանքում ենք նրա ցանկությանը` աջակցելու 30-ամյա այս հակամարտությանը վերջ դնելու հարցում։

Էնթոնի Բլինքեն
👍239👎20
🟨 ԱՄՆ-Ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը։

Էնթոնի Բլինքեն
👍254👎12
Radar Armenia
🟨 🟥 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ. պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի մեր…
🟨 Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել:

▫️Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է:

▫️Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Նիկոլ Փաշինյան
👍130👎8
Radar Armenia
🟨 Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել: ▫️Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է: ▫️Այդ գյուղում սեփականության իրավունքով…
🟨 Հայերի տները քանդելուն զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից հայերեն արձանագրությունները ջնջելու գործողություններն ապօրինի են և հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարութան 7-րդ կետին, որտեղ ասվում էր՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ:

Նիկոլ Փաշինյան
👍132👎10
Radar Armenia
⬛️ Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: ՀՀ ՊՆ
🟨 Ցավակցություն հայտնելով ժամկետային զինծառայողի ծնողներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎85👍10
🟨 Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան: Նախ սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Բացի այդ ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրմասնություններ, նաև նրանք ներկայացված են ԱԺ-ում:

Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎5
Radar Armenia
🟨 Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան: Նախ սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Բացի այդ ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրմասնություններ, նաև նրանք ներկայացված են…
🟨 Ադրբեջանում ազգային փոքրմասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը, ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների ենթարկված ակտիվիստները կամ սպանվածների հարազատները:

Նիկոլ Փաշինյան
👍144