Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 ՊԵԿ-ը ներկայացնում է մեխանիզմը, թե ինչպես է «Նոր Զովք» ՍՊԸ-ն խուսափել միլիարդավոր դրամների հասնող հարկերից: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությանը բնականոն գործունեություն իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից:

«Նոր Զովք»-ի իրավական գործընթացների թիմ
👎84👍28
🟩 Այսօր հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակն է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍196👎18
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում մարտի 5-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +11 +13
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍43
🟨 Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։

▫️ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
👎51👍12
🟥 Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը:

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:

ՀՀ ԱՆ
👎96👍9
⬜️ Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
👍145👎39
🟥 Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ։

Արցախի ՆԳՆ
👎164👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պատվո պահակախումբ՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ:
👍168👎4
🟨 Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից տուժածներ չկան։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
👍53👎11
⬛️ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ԱՀ ՆԳՆ
👎239👍11
Radar Armenia
🟥 Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ։ Արցախի ՆԳՆ
🟨 Այսօր առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել [անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները]։

Փոխհրաձգության արդյունքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։

Ադրբեջանի ՊՆ

Հ.Գ. մեքենան եղել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթափոխի մեքենենան:
👎130👍13
🟨 Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է ՀՀ-ից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍124
🟨 Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում:

Էդմոն Մարուքյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎4
🟥 Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:

Կից լուսանկարում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:

ԱՀ ՆԳՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👎109👍22
🟨 Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

ԱՀ առողջապահության նախարարություն

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍87
🟨 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու:
👍99👎18
🟨 Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական գործողություն:

Արցախի ԱԳՆ

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍135
🟨 Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել:

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

ՀՀ ԱԳՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍171