Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Պատերազմն անխուսափելի էր, որովհետև վատ ժառանգություն էինք ստացել։

Պատերազմում պարտվեցինք, որովհետև բանակ չունեինք։ Այս պատերազմը մենք մեր գլխին ենք բերել, որովհետև տապալել ենք բանակցությունները։

Պատերազմը նման ձևով պարտվել ենք, որովհետև չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը։

Վարդան Օսկանյան
👍152👎36
🟨 ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166👎11
🟨 Kim-Yum ռեստորանում առաքիչին չեն թույլատրել օգտվել զուգարանից.

▫️Menu.am-ը դադարեցրել է համագործակցությունը ռեստորանի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👍611👎16
🟥 Լրացավ ուկրաինական պատերազմի 1 տարին։

Radar Armenia-ն ներկայացնում է արդեն մեկ տարի տևող պատերազմը՝ ֆոտոշարքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👎120👍23
🟨 Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, արձանագրեցինք ադրբեջանական մարտական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմաններից հեռու։

ԵԽԽՎ համազեկուցողներ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍282👎1
🟨🟥 Հանդիպում է տեղի ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

◽️Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԼՂ-ում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։

Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Sputnik Արմենիա
👍195👎18
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթում:

▫️Նա հիշեցնում է՝ դատարանի վճիռները պարտադիր են կատարման։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍289
🟨 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Եղանակը Երևանում փետրվարի 25-ին՝

🌖 Ցերեկ +10 +12
🌗 Երեկո +4 +6
🌘 Գիշեր 0 -2

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍74👎1
🟨 Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ:

Նա հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) ԱՄՆ-ում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքեր և օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍134👎1
🟩 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է:
👍489
🟩 Վաղվանից կարող ենք ասել․
ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ, ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ:

Գագիկ Սուրենյան
👍594👎3
🟨 Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:

ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155👎2
🟨 Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

ԱՀ տեղեկատվական շտաբ
👎104👍8
Radar Armenia
🟨🟥 Հանդիպում է տեղի ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։ ◽️Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԼՂ-ում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։ Լաչինի միջանցքով…
🟨 Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Radar Armenia-ին հաստատել է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են:

▫️Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:
👍173👎2
🟩 «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍181👎1
🟨 Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎168👍14
🟨 Radar Armenia-ն արհեստական բանականությամբ աշխատող Chat GPT չաթ-բոթին հարցրել է, թե՞ որոնք են Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։ 

Պատասխանները ներկայացնում ենք կայքում՝ ըստ Chat GPT-ի նշած կարևորության

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👍125👎20
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով:

Եղանակը Երևանում փետրվարի 26-ին՝

🌖 Ցերեկ +13 +15
🌗 Երեկո +5 +7
🌘 Գիշեր 0 +2

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍72
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Բրազիլիայում կայծակը հարվածել է ֆուտբոլի դաշտին և հսկայական փոս առաջացրել:

Ընթացող խաղը դադարեցվել էր հորդառատ անձրեւի պատճառով։
👎90👍19
🟨 Ռուս խաղաղապահները Արցախից դուրս են բերել նախկինում ժամանած ՌԴ 49 քաղաքացիների, այդ թվում՝ 6 երեխա:
👎122👍11