Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Դատախազություն/© Radar Armenia
🟨 «Երևանի պահածոների գործարան» ընկերության տնօրեն Իրինա Մադաթովան դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

Բացի այդ, չի ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը` անզգուշությամբ պատճառելով 566,329,823 դրամ գույքային վնաս:

Դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎3
🟨 Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👎168👍8
Radar Armenia
🟩 Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ՀՀ ենթադրյալ գործողությունները ականների մասով նպատակ են ունեցել ի չիք դարձնել կոնվենցիայով…
🟨 Հակահետևակային ականների տեղակայման մասին դատարանի որոշումը, ըստ որի միջոցներ չի կիրառվի Հայաստանի դեմ, ըստ էության, որոշում չէ։ Ադրբեջանը շարունակելու է ձգտել պատասխանատվության ենթարկել Հայաստանին:

Ադրբեջանի ԱԳՆ
👎238👍9
🟩 Լուսինը, Վեներան և Յուպիտերը՝ Թբիլիսիի երկնքում։
👍363👎3
Radar Armenia
🟩 Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու…
🟨 Հիշյալ որոշմամբ դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍286
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին շրջանում առաջընթաց են արձանագրել, որը արդյունք է ԱՄՆ-ի երկկողմ և եռակողմ ներգրավման, ԵՄ-ի դիվանագիտական ջանքերի, և ինչի հույսը ունենք տեսնել նաև առաջիկայում Շառլ Միշելի հյուրընկալությամբ Բրյուսելում սպասվող բանակցություններում։ Մենք հույս ունենք տեսնել գործընթացի շարունակությունը։ Ինքնանպատակ լավատես չենք, բայց շարունակում ենք աջակցել երկխոսությանը, դիվանագիտությանը համապարփակ լուծման հասնելու համար այն ամենով, ինչով կարող ենք։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍193👎10
🟨 Առանձին շրջաններում շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Եղանակը Երևանում փետրվարի 23-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +3 +5
🌘 Գիշեր -1 +1

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍51👎1
🟨 Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

ԱԳՆ
👍214👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման:
👍253👎7
Radar Armenia
🟩 Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու…
🟨 Դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար: Ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը` հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Նիկոլ Փաշինյան
👍272👎2
Radar Armenia
🟩 Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու…
🟨 Դատարանը հասատատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը:

Նիկոլ Փաշինյան
👍256👎2
Radar Armenia
🟩 Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու…
🟨 Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է բնական գազի և հոսանքի դադարեցումների մեղավորը:

Նման իրավիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարելու խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը, կարելի է ասել, հոսանքի անջատման կետի մասին, և այստեղ իսկապես Հայաստանն անհերքելի փաստեր չի կարողացել ներկայացնել:

Նիկոլ Փաշինյան
👎102👍22
🟨 Արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող բոլոր անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին և սա չափազանց կարևոր է:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍268👎4
🟨 Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից:

▫️ Հենց այս իմաստով մենք ընկալում ենք Եգիպտոսի նման խոշոր և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎156👍22
🟨 ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա
Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով:
👍206
🟨 2022 թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍46👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Տաջիկստանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Չինաստանում և Ուզբեկստանում:
👎147👍12
Radar Armenia
🟨 Արարատ Միրզոյանը ժամանել է Սիրիա:
🟨 Նախարար Միրզոյանի այցը ճիշտ ժամանակին է և արտահայտում է երկու երկրների միջև պատմական և մնայուն հարաբերությունները, և մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին այս դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդի հետ ունեցած համերաշխության համար:

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադ
👍171
🟨 Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է:

Անահիտ Ավանեսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎31