Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրման խնդիրը։

Անահիտ Ավանեսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍206👎5
🟨 Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այն կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է տառապանքը մեղմելու համար։

Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը, առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին։

Սերդար Քըլըչ
👍196👎55
🟨 Այսօրվա մեր հանդիպումը պայմանավորված էր աղետով, որը արժեցավ բազում կյանքեր։ Լինելով Թուրքիայում այս դժվարին պահին` ցանկանում եմ արտահայտել Հայաստանի պատրաստակամությունն ու կամքը տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանները լիարժեք բացելու հարցում։

Արարատ Միրզոյան
👍228👎70
🟨 Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել։

Սերդար Քըլըչ / Արմենպրես
👍237👎44
🟨 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադիյաման քաղաք, որտեղ հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում։
👍185👎42
🟨 Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին, ուր տեղի կունենան մի շարք երկկողմ հանդիպումներ։

Կառավարության լրատվական ծառայություն/© 🟩🟩
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍218👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից 227 ժամ անց փրկարարները փլատակներից դուրս են բերել 74-ամյա մի կնոջ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
👍160👎8
🟨 Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին:

ԱՀ Տեղեկատվական շտաբ
👍97👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ավելի քան 10 տարի շահագործել էին տարեց կնոջը:

Թրաֆինգի ենթարկող տղամարդու տանից առգրավվել է կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 299 հազար 750 դրամ:
Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է:
👍103👎8
🟨 Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍245👎34
🟨 Ֆրանսիան ողջունում է Արարատ Միրզոյանի այցելությունը Թուրքիա` երկրաշարժից տուժած բնակչությանը Հայաստանի տրամադրած աջակցության համատեքստում։

Ֆրանսիայի ԱԳՆ
👍299👎37
🟨 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին զրկել է հատուկ կարգավիճակից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍189👎1
🟩 ChatGPT-ն արհեստական բանականության (AI) նոր, սակայն լայնորեն տարածվող գործիք է, որ տեխնոլոգիական նորարարություն է բերում AI-ի ոլորտ։

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ի՞նչ է ChatGPT-ն, ի՞նչ կարելի է անել դրանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👍92👎1
🟨 Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։

Արցախի տեղեկատվական շտաբ
👎223👍1
🟥 Radar Armenia-ն ներկայացնում է Թուրքիայի քաղաքների և բնակավայրերի մի շարք լուսանկարներ՝ ավերիչ երկրաշարժից առաջ և հետո (ՖՈՏՈՇԱՐՔ)։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ
👍81👎32
🟨 Մեր ուղերձը Հայաստանին, Ադրբեջանին ու տարածաշրջանին այն է, որ պետք է նվազեցնել լարվածությունը և վերադառնալ համապարփակ ու տևական խաղաղության ուղուն։ Մենք այդ ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի ջանքեր ենք ներդրել, և ԱՄՆ-ն շարունակելու է հետապնդել այդ օրակարգը` աշխատելով անմիջականորեն կողմերի հետ, նաև միջազգային կառույցների և հարթակների միջոցով։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍145👎6
🟨 Ողջունում ենք աղետալի երկրաշարժից տուժած Թուրքիայի ու Սիրիայի ժողովուրդներին ձեռք մեկնող բոլոր երկրներին։ Այստեղ ԱՄՆ-ն օրինակն է ծառայում` շուրջ 85 մլն դոլար աջակցություն ցուցաբերելով Թուրքիային ու Սիրիային։ Առաջիկա օրերին պետքարտուղար Բլինքենը նաև անձամբ կայցելի Թուրքիա։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍106👎11
Radar Armenia
🟨 Կա որոշում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ…
🟨 Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և բռնությամբ։ Մյուսների դեպքում օգտագործվում է պակաս սուր մարտավարություն։ Սակայն միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հայեցակարգը։ Եվ հենց այս ամենն է, որ ՌԴ-ն խախտում է Ուկրաինայի, նաև մյուս երկրների դեպքում։

Նեդ Փրայսը` ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին հարցին։
👍247👎7
🟨 Շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։

Եղանակը Երևանում փետրվարի 16-ին՝

🌖 Ցերեկ -1 +1
🌗 Երեկո -5 -7
🌘 Գիշեր -8 -10

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍35👎2
🟨 Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։

Սամվել Բաբայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍124👎2
🟨 Twitter-ը դարձել է առաջին սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս կանեփի գովազդ իրականացնել ԱՄՆ-ում:

Reuters
👎112👍32