Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Կրեմլի մամուլի ծառայություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎284👍11
🟨 ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։

▫️ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👍172👎47
🟨 Երբ պետքարտուղարը խոսում է Ադրբեջանի գործընկերների հետ, նրանք քննարկում են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային-Ղարաբաղը, տարածաշրջանային, մարդու իրավունքների հարցեր։ Վերջինս միշտ կարևորում ենք Ադրբեջանի և բոլոր երկրների դեպքում։ Որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունը իր հերթին ամրապնդում է մեր երկրների երկկողմ հարաբերությունները։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍114👎3
🟨 Շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։

Եղանակը Երևանում փետրվարի 15-ին՝

🌖 Ցերեկ 0 -2
🌗 Երեկո -5 -7
🌘 Գիշեր -9 -11

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍33👎18
🟨 Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։

▫️ Գիշերը հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը Մարգարայի կամրջով։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան
👍183👎95
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 ԱԱԾ-ն բացահայտել է անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍129
🟨 Կրկնում ենք մեր կոչը միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ անհապաղ վերացնելու շրջափակումը, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դեմ հայ ժողովրդի դեմ պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունների համար:

Լեմկինի ինստիտուտ
👍229
🟨 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
👍195👎80
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության` Թուրքիայում ընդունելության տեսանյութը։
👍167👎47
🟨 Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ:

▫️Այդ թվում են լինելու նաև սրտանոթային, քաղցկեղային հիվանդությունները, սքրինինգային հետազոտությունները, վիրահատությունները:

Անահիտ Ավանեսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍186👎9
🟨 Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերք է վաճառվել:

ԱՀ ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:
👎109👍14
🟨 Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
👍143👎55
🟨 Ժամեր անց օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա, նույնը տեղի է ունեցել նաև երեկ։

Արարատ Միրզոյան
👍138👎71
🟨 Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

ԱԳՆ
👍187👎84
🟨 Այս դժվար պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը։

Արարատ Միրզոյան
👍217👎67
🟨 Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին, սահմանի ամբողջական բացման նախանշումով։

Արարատ Միրզոյան
👍272👎68
🟨 Անկարան բարձր է գնահատում երկրաշարժից հետո Հայաստանի օգնությունը:

▫️ Հուսով եմ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:

Մևլութ Չավուշօղլու
👍205👎68
🟨 Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
👍167👎1
🟩 Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրման խնդիրը։

Անահիտ Ավանեսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍206👎5
🟨 Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այն կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է տառապանքը մեղմելու համար։

Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը, առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին։

Սերդար Քըլըչ
👍196👎55
🟨 Այսօրվա մեր հանդիպումը պայմանավորված էր աղետով, որը արժեցավ բազում կյանքեր։ Լինելով Թուրքիայում այս դժվարին պահին` ցանկանում եմ արտահայտել Հայաստանի պատրաստակամությունն ու կամքը տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանները լիարժեք բացելու հարցում։

Արարատ Միրզոյան
👍228👎70