Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև։

▫️Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎147👍25
🟨 Արցախում դրամահավաք է կազմակերպվում աջակցելու համար երկրաշարժից տուժած Սիրիային:

▫️Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:

ԱՀ տեղեկատվական շտաբ
👎146👍78
🟨 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
👎168👍27
🟨 Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարան քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելիս ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այդպիսով խոչընդոտելով երթևեկությանը և առաջացնելով խցանում։

Ճանապարհային դեպարտամենտ
👎55👍4
🟨 Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎216👍14
🟨 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:

▫️
Նա եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎4
🟨 Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակի թիկունքում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎259👍18
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։

▫️Քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍142👎1
🟧 Նոր տվյալներ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից՝

⬛️ Զոհ - 18991
🟥 Վիրավոր - 75523
👎87👍75
🟨 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
👍89
🟨 Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Քննարկվել է չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության գործընթացի վերաբերող հարցեր։
👍137
🟨 Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Վահե Ղազարյանի, Վահե Հովհաննիսյանի, Ժաննա Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎49
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82👎32
🟨 Թուրքիայի օդանավակայանում ձերբակալվել է Հաթայ նահանգի բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը, համալիրը երկրաշարժի ժամանակ ամբողջովին փլուզվել է։
👍162👎9
🟨 Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքներ են մեկնարկել Երևանի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում։
👍129👎4
🟧 Նոր տվյալներ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից՝

⬛️ Զոհ - 19875
🟥 Վիրավոր - 79717
👎99👍78
🟧 Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 21 600-ը։

🇹🇷 Թուրքիայում
⬛️ Զոհ - 20213
🟥 Վիրավոր - 80052

🇸🇾 Սիրիայում`
⬛️ Զոհ - 1387
🟥 Վիրավոր - 2326
👎139👍71
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր Հանրապետության հրապարակում մայթերով երևեկող և հասարակական կարգը խանգարող «Համմեր» մեքենան, ըստ տեղեկությունների, Ոստիկանությունը կանգնեցրել է։ Վարորդի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Տեսանյութը` Ռաֆայել Համբարձումյանի։
👎180👍35
Radar Armenia
🟨 Այսօր Հանրապետության հրապարակում մայթերով երևեկող և հասարակական կարգը խանգարող «Համմեր» մեքենան, ըստ տեղեկությունների, Ոստիկանությունը կանգնեցրել է։ Վարորդի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Տեսանյութը` Ռաֆայել Համբարձումյանի։
🟨 Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ճշտվել է վարորդի ինքնությունը։

ՆԳՆ Ոստիկանություն
👍255👎25