Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 6 հիվանդ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։


ԱՀ առողջապահության նախարարություն
👍110
🟨 Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել լուծել Լաչինի միջանցքի խնդիրը:

▫️
Կարեկցանք եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության:
👍344👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հանդիպումը։

▫️Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը:
👍163👎4
🟥 Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
▫️Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱԻՆ
👎116👍23
🟨 Կրիշտիանու Ռոնալդուն, կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի 29-ամյակը նշել է Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում գտնվող հայկական Լավաշ ռեստորանում։
👍721👎4
Radar Armenia
🟨 Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումներից մեկի թիրախում Թավրիզում ԱԹՍ-երի գործարանն էր։ Իրանական IRNA-ն, սակայն, այս տեղեկությունը հերքում է և վերագրում իսրայելական քարոզչությանը։ ▫️ AI Arabya պարբերականը հարձակումները վերագրում է Իսրայելին։ ▫️ Նախօրեին Իսրայելի…
🟨 Ըստ ԱՄՆ կառավարական աղբյուրների, Իրանի ռազմական օբյեկտների դեմ օդային հարվածներն իրականացրել է Իսրայելը` Իրանի միջուկային և ռազմական հավակնությունները զսպելու քաղաքականության շրջանակներում։

Wall Street Journal
👎196👍25
🟨 Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՀՀ ՊՆ
👎194👍21
🟨 Այսօր ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Եղանակը Երևանում հունվարի 30-ին՝

🌖 Ցերեկ +3 +5
🌗 Երեկո -1 +1
🌘 Գիշեր -2 -4

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍50👎2
🟨 BBC-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել ուկրաինական պատերազմի առթիվ, որտեղ ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմում է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին.

▫️ Զգուշացնում էի, որ Ուկրաինա ներխուժումը կհանգեցնի պատժամիջոցների ու ՌԴ սահմանին ՆԱՏՕ-ի զորքերի ավելացմանը` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Բայց ինչ-որ պահի Պուտինն ինձ սպառնաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վնասել, բայց հրթիռով դա կտևի սոսկ մեկ րոպե»:
👍102👎5
🟨 ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍134
🟨 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 19 մարդ է Լաչինի միջանցքով եկել Հայաստան` ընտանիքներին վերամիավորվելու համար։

Կարմիր խաչ/ ©Radar Armenia
👍86👎1
🟨 ԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող և ԿԽՄԿ-ին հաստատած հայ պահվող անձանց։

Կարմիր խաչ/ ©Radar Armenia
👍78
Radar Armenia
🟨 Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:…
🟨 Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության:

Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

ՊՆ/ ©Radar Armenia
👎65👍8
🟨 Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։
👎99👍18
Radar Armenia
🟨 Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:…
🟨 Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքով ձերբակալվել է ծառայակիցը:

Ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎90👍10
🟨 «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար:
👎71👍2
🟨 Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների վրա վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👍150
🟨 ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն ու հիմնական շարժիչ ուժն է, նա անընդհատ ծանր ու հարձակողական սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ ձգձգելով հակամարտությունը և այն դարձնելով ավելի ինտենսիվ:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎111👍42
🟩 Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի:

Օրերս «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:

Ռուստամ Բադասյան
👍134👎3
🟩 Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:

Երևանի քաղաքապետարան
👍135👎10
🟨 ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

▫️Կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍79👎4