Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟥 Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտների ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտե/ Radar Armenia
👍70👎1
🟨 ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ադրբեջանին շուտափույթ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍241
🟨 «Meta Platforms» ընկերությունը (Facebook, Instagram, WhatsApp, Oculus, Novi Financial, Inc) ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎1
🟨 Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ժամանել է Ադրբեջան։

Կիրակի օրը նախատեսված է Եգիպտոսի նախագահի այցելությունը Հայաստան:
👍94👎19
🟨 Ամուսնու պատվերով փորձել են ծծմբական թթվի լուծույթով այլանդակել իր կնոջ դեմքը:

▫️32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎75👍12
🟨 Իրանական Azariha լրատվականի հաղորդմամբ, Թեհրանում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով բացել Լաչինի միջանցքը։
👍504👎1
🟨 Անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ վերականգնել բանակցությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղհասարակության գծով շփումները:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎224👍20
🟩 Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ։

Առողջապահության նախարարություն
👍298
Radar Armenia
🟥 Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:

Առողջապահության նախարարություն
👍141
🟨 Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության հիմքով դիմում ենք Բաքվին ու Երևանին՝ կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել և լուծել հակասությունները:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎334👍15
🟨 ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

▫️Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:

Արման Մուսինյան
👎191👍29
🟩 Երևանի Արաբկիրի 51-րդ փողոցն արդեն պաշտոնապես կկրի դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիա Յակոբսենի անունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎21
🟨 Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կցորդ ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցություն է բերելու և սրելու է եղած իրավիճակը։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎377👍14
🟨 Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎211👍34
🟨 ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Radar Armenia-ի տեղեկություններով հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրան կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
👍56👎8
🟨 «Մանկական Եվրատեսիլը» դիտելու համար Երևան եկած 14 արցախցի երեխաները Արցախշրջափակման 47-րդ օրը Կարմիր Խաչի միջնորդությամբ վերջապես վերադարձան տուն` Արցախ:
👍205
🟨 Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում: Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։

ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանո

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍437👎7
🟥 Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

ՀՀ ՊՆ
👎108👍16
🟨 Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍68👎2
🟨 Աշտարակի Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական, այն տեղափոխվել է N զորավարժարան։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
👍87👎4