Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը գաղտնի այցելել է Կիև և հանդիպել Զելենսկիին։

▫️ Այցը առավել հետաքրքրական է ռազմաճակատում առաջիկայում սպասվող էսկալացիայի և Ուկրաինային մատակարարվող մեծ ռազմական օգնության համատեքստում։ ԱՄՆ օգնության փաթեթը կկազմի մոտ 2.5 մլրդ դոլար։
👍72👎10
🟨 Վիրավորում ստացած երեք զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։

ԱՆ/ Radar Armenia

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎94👍9
🟨 Տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎40👍17
🟨 Արցախի ԱԳ նախարարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

▫️Փաստաթղթում նաև նշվում է կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը:
👍84👎7
🟨 Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է սկսել:

▫️Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի թալանին մասնակցել է ոչ միայն Հայաստանը:

Ջեյհուն Բայրամով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👎130👍9
🟨 Դատախազը Սեյրան Օհանյանի նկամամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ:

▫️Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Օհանյանը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍199👎15
🟨 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

▫️Ըստ նրանց՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի և դեռևս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
👍102👎12
Radar Armenia
🟨 Դատախազը Սեյրան Օհանյանի նկամամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ: ▫️Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Օհանյանը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Գլխավոր դատախազություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերն արդեն ԱԺ-ում են:

▫️Առաջիկա քառօրյա նիստին հարցը մտնելու է լիագումար նիստի օրակարգ:

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎13
🟨 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
👍211👎8
🟨 Իմ վերաբերմունքը Թեհրանի և Երևանի՝ քույր քաղաքներ դառնալուն բացասական է։

▫️ Մենք Իրանին եղբայրներ էինք անվանում։ Սակայն համոզվեցինք, որ նրանք ունեն այլ եղբայրներ։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍167👎35
🟨 Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։

ԱՀ օպերատիվ շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59👎15
🟨 Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Խաչատրյան փողոցները միացնող նորակառույց ճանապարհի հետ հատվող փողոցը, որն անօրինական ձևով փակվել էր քաղաքացիների կողմից, բացվել է։
👍105👎3
🟥 Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից, որը հիվանդանոցում մահացել է:
👎93👍6
🟨 Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել։

▫️ Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել։

Արարատ Միրզոյան /Արմենպրես/
👍114👎5
🟨 [Լաչինի] միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է:

Արարատ Միրզոյան
👍170👎13
🟨 ՀՀ-ն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍185
🟨 Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

ԲԴԽ / Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍8
🟨 Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։

Արցախի ԱԳՆ
👍140
🟨 ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու օգնել է տեղափոխել Երևան, իսկ մեկ հոգու Երևանից Արցախ։ Նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ծրագրերի ղեկավար / Radar Armenia
👍94
🟨 ՌԴ-ի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Australia Open» մրցաշարի հերթական տուրում տարած հաղթանակից հետո մոտեցել է տեսախցիկին ու գրել է. «Արցա'խ, ամուր մնա»։
👍757👎2