Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍210👎30
🟨 Ադրբեջանն այստեղ ներկա պետությունների թշնամի՞ն է։ Ոչ։ Ե'վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր բարեկամ պետություններն են։ Հարց բարձրացնել, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։

Ալեքսանդր Լուկաշենկո
👎659👍12
🟨 Դուք պահանջեցիք, որ հայտնենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր դիրքորոշումը. հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով։

▫️ Երկրորդ հարցը․ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք, խոսեք Իլհամ Ալիևի հետ և որոշում կայացրեք։ Չկայացնեք այսօր, վաղն ավելի վատ կլինի։

Ալեքսանդր Լուկաշենկո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎617👍18
🟨 Ռուսական կողմը գիտի, որ իր առաջարկները ընդունելի են հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար։ Հետևաբար հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմն իր այդ առաջարկությունը կպնդի և կհամոզի Ադրբեջանին։

Էդմոն Մարուքյան
👍236👎14
🟨 Հոկտեմբերի 29-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 29-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +4 +6

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍27👎1
🟨 Այսօր «ՔՊ» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում:

▫️Մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվեն: Կլուսաբանվեն այնքան, որքան անհրաժեշտ է, կլինի ուղիղ միացում:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան
👍94👎38
🟨 Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տները, մյուսների հարցը կարգավորվում է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎3
🟨 Ողջունում ենք ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ՀՀ-ն սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ ՌԴ ներկայացրած սկզբունքների և պարամետրերի հիման վրա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎186👍27
🟩 ՀՀ-ն տնտեսական ազատության իմաստով 11-րդ երկիրն է աշխարհում:

Նիկոլ Փաշինյան
👍217👎28
🟨 «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ամենաթողությունները, ապօրինությունները քամում են, մսխում էին երկրի կենսունակությունը, մսխում երկրի ապագան։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍159👎29
🟨 Մեր խնդիրն է՝ հնգամյա հաջորդ ցիկլում ՀՀ-ում ուսուցիչների աշխատավարձերը հասցնել նախարարական մակարդակի:

Նիկոլ Փաշինյան
👍267👎27
🟨 ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍260👎60
🟨 Հակակոռուպցիոն մեր պայքարը ստացել է համաշխարհային ճանաչում։ Այսինքն՝ ընդունում են, որ ՀՀ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը անշեղորեն և հետևողականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍212👎36
🟨 Ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են և մենք այսօր բարձր և հստակ պետք է արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի:

Նիկոլ Փաշինյան
👍203👎19
🟨 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է, այնտեղ արձանագրված են՝

▫️ԼՂ գոյությունը
▫️ԼՂ շփման գծի գոյությունը
▫️Խաղաղապահների տեղակայումը
▫️Լաչինի միջանցքի գոյությունը
▫️Ապաշրջափակման օրակարգը
▫️Փախստականների իրավունքը:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍215👎23
🟨 Ես պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն երկարացվի 10-15-20 տարով:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍255👎65
🟨 Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան:

▫️Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը:
👍192👎14
🟨 Պետք է Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնենք, և որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ վերադարձ լինի նախկին արատավոր կարգերին և բարքերին։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍171👎36