Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան։

ՀՀ գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125👎3
⬜️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:

▫️Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
👍139👎22
🟨 Մենք Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելը չենք կարողանում ընկալել։ Հիշեցնեմ՝ խոսքը ՌԴ պետդումայի պատգամավորի և ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Մենք դիվանագիտական խողովակներով միանգամից դիմել ենք հայկական կողմին՝ բացատրություն ստանալու համար։

▫️ Եթե հաստատվի այդ ինֆորմացիան, դժվար է դա մեկնաբանել որպես բարեկամական քայլ՝ հարիր մեր դաշնակցային հարաբերություններին։ Երբ պատասխանը ստանանք, կհասկանանք մեր արձագանքն ու հետագա քայլերը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎297👍39
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավումը միտված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Երևանի քաղաքապետարան
👍59👎16
🟨 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ 

▫️Կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎195👍21
🟨 ⬛️ Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ զոհված հայ զինվորների դիերը:

▫️ Հայաստանից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվել։
👍58👎2
🟨 Հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:

▫️Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:

Երևանի քաղաքապետարան
👍73
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանն իրեն չի համարում Արևմուտքի թշնամին։ Մենք փորձել ենք հարաբերությունները կարգավորել ինչպես Արևմուտքի երկրների, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ. դադարենք թշնամիներ լինել, ապրենք համերաշխ: Բայց բոլոր հիմնական ուղղություններով ստացել ենք` «Ոչ» պատասխանը։

▫️ Ուկրաինայում տեղի ունեցողը աշխարհակարգի տեկտոնական փոփոխություններից է։

Վլադիմիր Պուտին
👎171👍44
🟨 Հոկտեմբերի 27-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎121👍25
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ճանապարհով։

▫️Մենք առաջարկել ենք շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, և դա հանգեցրեց ստեղծված իրավիճակին։

▫️Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանն ինքն է ընտրում համաձայնագրի տարբերակը, մենք մեր կարծիքը չենք պարտադրի։ Մենք աջակցելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Վլադիմիր Պուտին
👎321👍51😁1
◻️ Հոկտեմբերի 27-ը երկբևեռ իշխանության ավարտն էր Հայաստանում. բոլոր սպանված անձինք եղել են ահաբեկիչների թիրախում, պատահական զոհ չկար։

▫️ Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցին։ Զրուցակիցը՝ լրագրող Աննա Իսրայելյան։

🎥 Դիտեք հաղորդումը Radar Armenia-ի ֆեյսբուքյան եթերում։
👍57
🟨 Ռոբերտը (կամ չգիտեմ ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը։ Ես վստահ եմ, որ այդ պլանը եղել է գարնանից։ Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...

▫️ Փոխիր խաղի կանոնները: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել։

Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին 1998թ. նոյեմբերին։

RADAR Retro

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍238👎6
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 28-ին՝

🌖 Ցերեկ +17 +19
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +4 +6

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍38
🟨 Ծիտիկն ազատ է:

Իլոն Մասկն ավարտին է հասցրել Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդանոց գործարքը։
👍131👎7
🟥 Նախաձեռնվել է քրեական վարույթ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով:

Գլխավոր դատախազություն
👍255👎2
🟨 Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում:

▫️ Հուսով ենք, որ Ռուսաստանը սատար կկանգնի սեփական առաջարկություներին։

Նիկոլ Փաշինյան
👎172👍59
🟩 2022 թ. 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ․ ցուցանիշը՝ 56%-ով։

ՊԵԿ
👍68
🟥 Հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 - 10:00-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

▫️Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն
👍130👎2