Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
👎41👍30
🟨 Հոկտեմբերի 27-ը մեր պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել: Այն Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր, նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։

▫️ Ուժեղ պետություն ունենալով կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎11
⬛️ Մահացել է հաղորդավար Գայանե Փայտյանը:
👎269👍5
🟨 ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին, և մենք խրախուսել ենք երկու ղեկավարներին՝ հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար:

ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վենդանտ Պատել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎1
Radar Armenia
⬜️ Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬜️ Կառավարության նիստը մեկնարկեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
👍117👎3
🟨 Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի:

▫️
Կան բազմաթիվ խնդիրներ, բայց քանի դեռ մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղներն, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար չենք համարում: Թեման քննարկելի է, կարելի է այն լավարկել, բարելավել:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան
👍86👎8
🟩 Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

▫️
Դրա համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում:
👍94👎6
🟩 Մենք մի շարք գյուղերում կառուցում ենք դպրոցներ, որտեղ վերջին 30 տարում հանրային նշանակության ոչ մի շինարարություն չի եղել:

▫️Այդ շենքերը պետք է ապրեն: Արգինա համայնքում փառահեղ շենք է կառուցվում, բայց այդտեղ միայն դպրոցական ծրագիրը քիչ կլինի, պետք է համայնքային կյանքի կազմակերպման կենտրոններ դարձնել:

Նիկոլ Փաշինյան
👍157👎10
🟩 Տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է:

▫️2022թ. սեպտեմբերին արձանագրել ենք 14.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ:
▫️ 2022թ. հունավար-սեպտեմբերին 2021թ. հունավար-սեպտեմբերի նկատմամբ աճ ունենք 14.1%:

Նիկոլ Փաշինյան
👍135👎23
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին:

▫️
Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍229👎13
🟨 Հայաստանի կառավարության որոշումը՝ Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին, մենք գնահատում ենք որպես 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով պարտավորությունների կատարման իմիտացիա։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍9
🟨 Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան։

ՀՀ գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125👎3
⬜️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:

▫️Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
👍139👎22
🟨 Մենք Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելը չենք կարողանում ընկալել։ Հիշեցնեմ՝ խոսքը ՌԴ պետդումայի պատգամավորի և ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Մենք դիվանագիտական խողովակներով միանգամից դիմել ենք հայկական կողմին՝ բացատրություն ստանալու համար։

▫️ Եթե հաստատվի այդ ինֆորմացիան, դժվար է դա մեկնաբանել որպես բարեկամական քայլ՝ հարիր մեր դաշնակցային հարաբերություններին։ Երբ պատասխանը ստանանք, կհասկանանք մեր արձագանքն ու հետագա քայլերը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎297👍39
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավումը միտված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Երևանի քաղաքապետարան
👍59👎16
🟨 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ 

▫️Կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎195👍21
🟨 ⬛️ Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ զոհված հայ զինվորների դիերը:

▫️ Հայաստանից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվել։
👍58👎2
🟨 Հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:

▫️Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:

Երևանի քաղաքապետարան
👍73