Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանն ու կինը՝ Ռիտա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։

▫️Այս ընտանիքին է պատկանում 2003թ. հիմնադրված «Վերածնունդ» ՍՊԸ-ն, որն Արցախում մասնակցել է բարեկարգման, ճանապարհաշինության մի շարք ծրագրերի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 ՌԴ նախագահի կողմից կա հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ Ադրբեջանի նախագահի համաձայնության մասին։

Նիկոլ Փաշինյան
👎169👍32
🟨 Ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից, Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎9
🟨 Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎4
🟨 Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

▫️Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ գրվում էր, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի մեկնարկին:

▫️Դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որ այն ժամանակ ասում էին հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի վերաբերյալ մինչ օրս քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել:
👍200👎6
🟨 Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ:

▫️ Այս երկու ակնկալիքներն են, որ, կարծում եմ, ոչ թե կամ ոչ միայն ՀՀ կառավարության, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի ակնկալիքներն են։

Նիկոլ Փաշինյան
👍192👎15
🟨 Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։

▫️ Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎29
🟨 Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022թ. Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
👍148👎6
🟨 Ագրեսիայի հետևանքով մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որի վերականգնման հնարավորություն չկար:

▫️Հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի ուղղությամբ, մոտ 10-12 ժամ խնդիր ունենալուց հետո հաջողվեց դա վերականգնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան
👎57👍35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական հաղորդումը պատմում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին։

▫️Զրուցակիցը՝ լրագրող Աննա Իսրայելյանն է, որը, ոճրագործության պահին ԱԺ նիստերի դահլիճում գտնվելով, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել ներսում, ինչպես է ընթացել նախաքննությունը և ինչ քաղաքական մոտիվներ ու հետևանքներ ունեցավ այն։

🎥 Դիտեք հաղորդումը հոկտեմբերի 27-ին, ժամը 20։00-ին Radar Armenia-ի ֆեյսբուքյան եթերում։
👍68👎2
🟩 Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող սրճարանային կառույցը կփոխարինվի կանաչապատ տարածքով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍259👎6
🟩 Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍182
🟨 Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ։

Եղանակը Երևանում հոկտեմբերի 27-ին՝

🌖 Ցերեկ +17 +19
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +6 +8

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍35👎1
⬜️ Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎146👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանում ԵՄ դիտորդները մեկնել են առաջին պարեկության վայր։

▫️Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը վերահսկելու է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու նպատակով:
👍268👎4
🟨 Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
👎41👍30
🟨 Հոկտեմբերի 27-ը մեր պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել: Այն Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր, նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։

▫️ Ուժեղ պետություն ունենալով կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎11
⬛️ Մահացել է հաղորդավար Գայանե Փայտյանը:
👎269👍5