Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է գնալու:

▫️ Ենթադրվում է՝ հանդիպում է լինելու Իլհամ Ալիևի հետ:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎176👍19
Radar Armenia
🟨 ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ անցանկալի է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ-ն և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են, ուստի բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ:

▫️ՀՀ ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություն արած յուրաքանչյուր մարդու հանդեպ՝ անկախ նրանից՝ որևէ այլ երկիր կներկայացնի, թե՝ ոչ, բնական է, ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել:

Ալեն Սիմոնյան
👍235👎9
🟨 Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ ու անհետ կորած, մեր սահմանում ունենք ներխուժած օտարերկրյա զորք։

Եվ ՀՀ-ն այնքան մեծ չէ, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր, ու ասի՝ «գիտե՞ք ինչ, էդ հարաբերություններն այսպես, այնպես»։

Ալեն Սիմոնյան
👍170👎19
🟨 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000 դոլարով։ 

Արման Բաբաջանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎264👍22
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Ստացվել է կայարանի կառուցման առաջին փուլի փաթեթը։

▫️ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության խորհրդի նախագահ Վալերիյ Աբրամսոնը շրջայց են կատարել դեպի «Աջափնյակ» կայարանի 2 թունելներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍136
🟩 2022 թ. 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։

ՊԵԿ
👍75👎1
🟩 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
👍95
Radar Armenia
🟨 Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է գնալու: ▫️ Ենթադրվում է՝ հանդիպում է լինելու Իլհամ Ալիևի հետ: Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նախապատրաստվում են եռակողմ բանակցություններ:

▫️Ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ։ Հուսով ենք, որ այն կկայանա:

Դմիտրի Պեսկով
👎165👍6
🟨 ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանն ու կինը՝ Ռիտա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։

▫️Այս ընտանիքին է պատկանում 2003թ. հիմնադրված «Վերածնունդ» ՍՊԸ-ն, որն Արցախում մասնակցել է բարեկարգման, ճանապարհաշինության մի շարք ծրագրերի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 ՌԴ նախագահի կողմից կա հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ Ադրբեջանի նախագահի համաձայնության մասին։

Նիկոլ Փաշինյան
👎169👍32
🟨 Ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից, Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎9
🟨 Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎4
🟨 Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

▫️Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ գրվում էր, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի մեկնարկին:

▫️Դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որ այն ժամանակ ասում էին հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի վերաբերյալ մինչ օրս քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել:
👍200👎6
🟨 Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ:

▫️ Այս երկու ակնկալիքներն են, որ, կարծում եմ, ոչ թե կամ ոչ միայն ՀՀ կառավարության, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի ակնկալիքներն են։

Նիկոլ Փաշինյան
👍192👎15
🟨 Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։

▫️ Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎29
🟨 Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022թ. Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
👍148👎6
🟨 Ագրեսիայի հետևանքով մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որի վերականգնման հնարավորություն չկար:

▫️Հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի ուղղությամբ, մոտ 10-12 ժամ խնդիր ունենալուց հետո հաջողվեց դա վերականգնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան
👎57👍35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական հաղորդումը պատմում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին։

▫️Զրուցակիցը՝ լրագրող Աննա Իսրայելյանն է, որը, ոճրագործության պահին ԱԺ նիստերի դահլիճում գտնվելով, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել ներսում, ինչպես է ընթացել նախաքննությունը և ինչ քաղաքական մոտիվներ ու հետևանքներ ունեցավ այն։

🎥 Դիտեք հաղորդումը հոկտեմբերի 27-ին, ժամը 20։00-ին Radar Armenia-ի ֆեյսբուքյան եթերում։
👍68👎2
🟩 Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող սրճարանային կառույցը կփոխարինվի կանաչապատ տարածքով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍259👎6