Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպեն փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍83👎12
Radar Armenia
🟨 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով: Փաստաբան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱԱԾ-ն դատական իշխանության ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է բացահայտել։

▫️[Պաշտոնատար անձը] խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143👎3
🟨 Այսօր մենք հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, մենք նույնպես պատրաստ ենք:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎164👍17
🟨 Հակակոռուպցիոն պայքարը մեր իշխանության ամենակարևոր հանրային պարտավորություններից է, որում մեր քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել, այլև ավելացել է:

▫️Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է:

▫️Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման առաջին տարեդարձի առիթով այցելել եմ Հակակոռուպցիոն կոմիտե:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍147👎13
🟨 Միացյալ Թագավորության հաջորդ վարչապետ կդառնա հնդկական ծագմամբ, ՄԹ նախկին գլխավոր գանձապետ Ռիշի Սունակը։

▫️ Նա ստացել է Պահպանողական կուսակցության մեծամասնության աջակցությունը, երբ բոլոր մրցակիցները հրաժարվել են վարչապետի պաշտոնի համար մրցավազքից։
👍182👎7
🟨 ՀՅԴ բոլոր կառույցների ղեկավարները հրավիրված են եղել Համաշխարհային հայկական գագաթաժողովին

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը անհատական և անվանական կերպով հրավեր է ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին,  բոլոր քույր կազմակերպություններին, նրան օժանդակող կամ փոխկապակցված կառույցների անդամներին։ 

Դեռևս ամիսներ առաջ ՀՅԴ բյուրոն հրապարակային պատասխան է տվել՝ տարածելով շրջաբերական, որով  հրահանգ է տրվել բոլոր դաշնակցական կառույցներին չմասնակցել գագաթնաժողովին։

ՀՀ սփյուռքի հանձնակատարի մամլո խոսնակ
👎124👍31
🟩 Այցելեցինք Խորենացի փողոց, որտեղ այրվել էր շենքերից մեկի տանիքը։ Հաշվի առնելով անվտանգության առաջնայնությունը՝ շատ արագ կսկսենք տանիքի վերանորոգման աշխատանքները։

▫️Պետք է հետևենք հրդեհների կանխարգելման բոլոր միջոցառումներին, իսկ նման միջադեպերից հետո քաղաքացին վերականգնողական աշխատանքներին երկար չպետք է սպասի:

▫️Երևանի բնակիչների համար պետք է սովորական դառնա, որ իրենց ձայնը լսելի է, իսկ խնդիրներին շտապ և գործառնական լուծումներ են տրվում:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
👍113👎41
🟨 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գրասենյակը հայտնել է, որ նա տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, նախագահների հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել։

▫️ Հիշեցնենք, որ մի քանի ամիս է, ինչ Վրաստանում կառավարության և նախագահի հարաբերությունները լարված են։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍93👎2
🟥 Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎180👍11
🟨 🟥 Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան, որպեսզի հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ քննարկեն եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը։

ՌԴ ԱԳՆ
👎416👍30
🟨 Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։

▫️ Արևմուտքի սանձարձակ մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Հաշվի չի առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունը, ոչ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներ գտնելն է, այլ ինքնագովազդը և Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎509👍44
🟨 Հոկտեմբերի 25֊ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։

▫️Արեգակի մասնակի խավարումը կսկսվի՝ սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11֊ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։

▫️Ընդհանուր առմամբ՝ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։

Բյուրականի աստղադիտարան
👍287
🟨 🟥 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍80👎36
🟨 «Քաղաք` մարդկանց համար» նշանակում է չունենալ տրանսպորտի խնդիր, ունենալ հանգստի համար նախատեսված վայրեր, նշանակում է քաղաք՝ անվասայլակով, մանկասայլակով մարդկանց համար։ Հիմա եկեք շրջենք Երևանով և հասկանանք, քաղաքը մարդկա՞նց համար է։ Պետք է երևանցիները քաղաքի հետ բնականոն կապը զգան և զգան, որ քաղաքն իրենց է ծառայում։

▫️ Խնդիրները շատ են և համակարգային լուծումներ են պահանջում։ Եվ եթե դու ինքդ անձամբ տեղում չես ծանոթանում այդ խնդիրներին, այդ խորքային, զգայական մակարդակի ինֆորմացիան ինքդ չես ստանում, կաբինետում նստած նույնը չես կարող ընկալել և գրագետ ու ճիշտ լուծումներ տալ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155👎35
🟨 Հանրապետության տարածքում hոկտեմբերի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 25-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +3 +5

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍44
🟨 Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը պատրաստվում է:

▫️ Կրեմլը կհայտարարի դրա անցկացման օրը և վայրը:

Դմիտրի Պեսկով/ Ռիա Նովոստի
👎286👍22
🟨 ԱԺ հերթական քառօրյա նիստը մեկնարկեց Դավիթ Առուշանյանի ելույթով։

▫️Գյումրու արդեն նախկին փոխքաղաքապետը երդվեց և վերցրեց պատգամավորական մանդատը։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍64👎13
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով:

▫️ Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։
👍132👎17
🟨 «Ցուրտ ու մութ տարիները» Կիևում. քաղաքն` առանց էլեկտրականության:
👎270👍47
🟨 Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ լարվածության թուլացման ուղղությամբ:

▫️Աշխատում ենք հնարավոր ցանկացած ավելի լայն լարվածության թուլացման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎10